«Արմավիա»-ն վաճառում է գույքն էլ, ինքնաթիռներն էլ,-ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցին` ասացին ընկերության մամուլի ծառայությունից` հավելելով, - մենք նաեւ ունենք մեր պարտապանները, ովքեր պետք է անպայման մեր փողերը վերադարձնեն, որ մենք էլ կարողանանք մեր պարտքերը փակել»: 
 
Այդուհանդերձ, ընկերությունում դեռ պնդում են, որ մտադիր են դիմել դատարան` ավիաընկերությունը սնանկ ճանաչելու հայցով:
 
«Դիմելու ենք, բայց միայն պարտքերի վերակազմավորումից հետո»,-ասացին ընկերության գրասենյակից` միաժամանակ նաեւ տեղեկացնելով, որ բոլոր պարտատերերի հետ ներկա պահին բանակցութուններ են ընթանում, եւ հենց որ ընկերությունը ստանա իր պարտքերը, իրենք էլ կփակեն իրենցը: «Բոլորը կփակենք, աստիճանաբար, բայց կփակվի»,-ասել է մեր զրուցակիցը:
 
Ի դեպ, «Արմավիա»-ի գրասենյակից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես են գնահատում ստեղծված այն իրավիճակը, որ «Արմավիա»-ն այդպես էլ դատարան չդիմեց` սնանկ ճանաչվելու համար, բայց պետական մարմիններն արդեն դիմել են դատարան` «Արմավիա»-ից պահանջելով վճարել իրենց պարտքերը:
 
Ընկերությունից պարզաբանեցին, որ բանակցում են նաեւ դատարան դիմած պետական կառույցների հետ: Հարցին, թե արդյոք դա չի՞ խանգարի բանակցությունների ընթացքին, «Արմավիա»-ից ասացին. «Ոչ, չի խանգարի, քանի որ դատարանում կողմերը կարող են գալ խաղաղ համաձայնության»:
 
Հիշեցնենք, որ «Արմավիա»-ն շուրջ մեկ ամիս առաջ հրապարակել էր պարտքերի իր ցուցակը, որի համաձայն` 2010-12թթ. ընթացքում ընկերությունը բյուջեին հետեւյալ պարտքերն է կուտակել.
 
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ`
- Հիմնական գումար` 322,730,000 դրամ
- Տույժ` 298,148,000 դրամ
 
2. ԵԿԱՄՏԱՀԱՐԿ`
- Հիմնական գումար` 483,568,000 դրամ
- Տույժ` 511,700,000 դրամ
 
3. ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀՈՒՅԹԱՀԱՐԿ (1%)`
- Հիմնական գումար` 527,658,000 դրամ
- Տույժ` 271,450,000 դրամ
 
4. ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՇԱՀՈՒՅԹԱՀԱՐԿ`
- Հիմնական գումար` 101,263,000 դրամ
- Տույժ` 55,035,000 դրամ
 
5. ՕԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ`
- Հիմնական գումար` 5,489,160,000 դրամ
- Տույժ` 16,208,653,000 դրամ
 
ԸՆԴՀԱՄԵՆԸ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՀԱՐԿԵՐՈՎ`
- Հիմնական գումար`  6,924,385,000 դրամ
- Տույժ` 17,344,980,000 դրամ
 
Նշենք նաեւ, որ պետական կառույցները մինչ օրս չեն հրապարակել «Արմավիա»-ի կուտակած պարտքերի` իրենց մեկնաբանությունը: Անգամ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, որտեղ, ի դեպ, հենց հայտարարվեց, որ պետական մարմինները դիմել են դատարան, այս հարցի շուրջ պատգամավորների հարցերն այդպես էլ անպատասխան մնացին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել