Առաջարկում եմ օրենսդրորեն Արցախյան ազատամարտի ռազմական գործողությունների մասնակիցներին ազատել հողի և անշարժ գույքի (մասնավորապես՝ տուն և բնակարան) տարեկան հարկերից: 
Մարդիկ, ովքեր իրենց կյանքը վտանգել են Հայրենի հողի և հայոց բնակավայրերի պաշտպանության և ազատագրման համար, պետք է ինչ-որ բանով տարբերվեն, առավելություն ունենան: Չեմ կարծում, որ այս քայլն անգամ չնչին ազդեցություն կունենա համընդհանուր հարկային միջոցների հավաքագրման վրա: Բայց բարոյապես պետությունը սրանով ճիշտ քայլ կկատարի:

Հ.Գ. Խոսքս վերաբերում էր մինչև 2-3 հեկտար մշակվող հողատարածք և սովորական տուն կամ բնակարան ունեցողներին, այլ ոչ թե մի քանի հոգու, որոնք ունեն տասնյակ-հարյուրավոր հեկտարներ և դղյակ-առանձնատներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել