Ավագ դպրոցներում ոստիկանները հերթապահում են, ու դրա արդյունքում կռիվները տղաների միջև կտրուկ պակասել են այն դեպքում, որ կրտսեր դպրոցներում էդ խնդիրը մնացել է ակտուալ։ 8-9 րդ դասարաններում կռիվների ու «ինքնահաստատման» ֆոնին թույլերին ճնշելու դեպքերը ոչ պակաս վտանգավոր են ու երեխայի հոգեկանը խեղդող, քան 10-12 րդ դասարանում։

ԿԳ նախարարի պաշտոնակատար պարոն Arayik Harutyunyan-ին խնդրում եմ առաջարկով դիմել ոստիկանապետին, որպեսզի կրտսեր դպրոցներին նույնպես տրամադրեն ոստիկանության աշխատակիցներ՝ կլինի դա տեսուչ, թե անվտանգության աշխատակցի կամ պահակակետի հսկիչի կարգավիճակով։ Հավելեմ, որ տեղյակ եմ, որ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում բավարար կադրային ռեսուրս չկա, այդ պատճառով առաջարկում եմ ծրագրի մեջ ներառել ՊՊԾ-ի, փողոցներում 3-4 հոգով «հսկողություն իրականացնող» ոստիկաններին, նրանցից ձևավորել հերթապահությունը (գուցե ըստ անհրաժեշտության համապատասխան սեմինարներ անցկացնելուց հետո)։

Հարգանքով` Գարեգին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել