Շատերն են ճանաչում դերասան Գնել Սարգսյանին, բայց քչերը գիտեն, որ բացի դերասանական գործունեությունից Գնելը նաև ստեղծագործում է: Գրական կեղծանուն ստեղծելու համար նա միավորել է իր և հոր անունները` Գնել Նորայր Սարգսյան: Մեր զրույցի առաջին իսկ րոպեներից պարզ դարձավ, որ Գնելի ներաշխարհը խորապես հարուստ է, այն նաև տոգորված է հայրենասիրությամբ: Նա այն հազվագյուտ դերասաններից է, ով աչքի է ընկնում մտավորականին հարիր զարգացածության  բարձր մակարդակով: Ինչո՞ւ հազվագյուտ, որովհետև դերասանների օրվա ծանրաբեռնվածությունը հաճախ խոչընդոտ է դառնում ինքնազարգացման, կրթման ճանապարհին: Ինչևէ, ArmStar.am-ը հիացած է Գնել Նորայր Սարգսյան բանաստեղծին բացահայտելով: «Ես գրում եմ վաղուց, իսկ երբ արդեն բավական շատ գործեր էին հավաքվել, որոշեցի տպագրել, իհարկե ոչ բոլորը, որովհետև ինքս ինձ քննադատաբար եմ մոտենում»:

 Երբ որոշել է տպագրել իր ստեղծագործությունները, Գնելը դիմել է Գրողների միություն` Լևոն Անանյանին` պետպատվերով դրանք տպագրելու համար: Սակայն այդ հարցն այնքան է ձգձգվել, որ նա որոշել է դիմել գրող Հովհաննես Մելքոնյանին: «Ես առհասարակ չեմ սիրում մարդկանց հիշեցնել, որ կատարեն իրենց խոստումները, ինչևէ, երբ հանդիպեցի Հովհաննես Մելքոնյանին, ով հրաշալի անձնավորություն է, մենք տպագրեցինք իմ առաջին գիրքը` «Վերջը սկսվում է»:

Գնելը նաև իր ներդրումն է ունեցել Հոլանդիայում հայկական գրադարանի ստեղծման գործում: «Մենք հավաքեցինք մի քանի հարյուր գիրք` ժամանակակից գրողների և դասականների ստեղծագործություններ, ինչպես նաև այբբենարաններ և հիմնեցինք Հոլանդիայի հայկական գրադարանը»: Դա տեղի է ունեցել Հայաստանի համար դժվարին օրերին: Ի դեպ, Գնելի առաջին գիրքը ևս ուղարկվել է Հոլանդիա:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել