Վարչապետի մասին Hetq.am-ի նյութը հենց կարդացի, ինտուիցիաս հուշեց, որ ստեղից դատական գործի հոտ ա գալիս:
Բերբերյանի արձագանքը չուշացավ:
Վարչապետի՝ դատախազություն դիմելու քայլը շատ տեղին ա:
Եթե կայքն ունի որևէ ապացույց իր գրածը հիմնավորելու, թող դատարանում ներկայացնի այն ու շահի դատը:
Իսկ եթե ոչ՝ թող պատժվի օրենքով սահմանված կարգով...
Ժամանակն ա վերջ տալ պսևդովերլուծական ու պսևդոլրատվական նյութերին...
Ժամանակն ա էս երկրում հատատել բարեխիղճ լրատվություն...
Կապ չունի՝ վարչապետը լավն ա, թե վատն ա:
Կապ չունի նախարարը միլիոններ, թե միլիարդներ, եթե լրատվական կայքը գրում ա վերոնշյալ թեմաներով, պարտավոր ա ներկայացնել նաև համարժեք փաստեր, հակառակ դեպքում՝ դա գնահատվում ա որպես զրպարտություն…
Իսկ որոշ թերթեր ու կայքեր լավ գիտեն զրպարտության դիմաց վճարած վարչական տուգանքի գինը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել