ՀՀ զինանշանը, ինչը չորս հայկական թագավորությունների զինանշանների գումարն է՝ դրան գումարած փետուրն ու հասկերը, շատ ավելի հեթանոսական բնույթի է, քան Սովետական Հայաստանինը: Հիշենք, որ հին աստվածները հաճախ պատկերվել են կենդանիների տեսքով և իմ կարծիքով՝ հենց այդ տարբերակով հայտնվել են զինանշանների վրա: Դրան գումարվել են Արարատների պատկերը, քրիստոնեական տապանը ու ջրերը: Սովետական Հայաստանի զինանշանի վրա պատկերված է աստղ՝ մուրճ ու մանգաղով՝ սա սովետական սիմվոլիկա է, աստղից դուրս եկեղ ճառագայթներով՝ ինչը հեթանոսական սիմվոլիկա է, որում արև-աստվածը փոխարինվել է աստղով: Արարատներից բացի զարմանալիորեն այդտեղ առկա է նաև վաղ քրիստոնեական սիմվոլիկան՝ հասկերն ու խաղողի ողկույզը՝ Քրիստոսի մարմինն ու արյունը խորհրդանշող հացն ու գինին: Գիտակցորե՞ն է Մ.Սարյանը քրիստոնեական տապանն ու ջրերը փոխարինել նույնպես քրիստոնեական հասկերով ու խաղողի ողկույզով՝ ասել չեմ կարող, բայց դա չի ընկալվել և մնացել է զինանշանի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել