Խախտում կատարող ոստիկանը շտապել է վթարի վայր. Արսեն Արշակյան. ԼուսանկարներԵրևանի Հանրապետություն փողոցում խախտում կատարած Ճանապարհային ոստիկանը շտապելիս է եղել վթարի վայր, որը մի քանի մետր այն կողմ է եղել: Այս մասին eMedia.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը: «Այդ վայրից բացի այլ տեղ չէր կարող կանգնել ՃՈ աշխատակիցը, որը դասակի հրամանատարն է, և շտապել է վթարի վայր: Այդ վթարը ամբողջովին խափանել էր Հանրապետություն-Թումանյան փողոցների երթևեկությունը»,-ասաց Արսեն Արշակյանը: Հիշեցնենք, որ eMedia.am-ը գրել էր «Իսկ ո՞վ պետք է պատժի ճանապարհային երթևեկությունը խախտող ՃՈ ոստիկանին» վերտառությամբ հոդված, որտեղ հստակ երևում էր, թե ինչպես է ՃՈ աշխատակիցը խախտել ճանապարհային երթևեկությունը: «Եթե այլ վայրում կարողանար կայաներ, կկայաներ, պարզապես նա շատ արագ հասել է դեպքի վայր և կատարել է գծանշումներ»,-ասաց Ա. Արշակյանը:   Ճանապարհային ոստիկանությունից eMedia.am-ին փոխանցել են նաև մի քանի լուսանկար այդ վայրում տեղի ունեցած ավտովթարից: 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել