21-րդ դարի կեսերին շոկոլադը կարող է վերածվել հազվագյուտ և թանկարժեք ապրանքի, ինչպես սև խավիարը կամ տրյուֆելը: Նման եզրակացության կարելի է հանգել ներկայացված զեկույցի հիման վրա, որը արվել է Բիլլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական ֆոնդի պատվերով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Փորձագետների կանխատեսումների համաձայն, 2050-ի կլիմայական փոփոխությունների հետևանքով Գանայում և Կոտ դը Իվուարում, որոնք արտադրում են աշխարհի կակաոյի կեսը, չեն մնա հողեր` կակաո-բոբների մշակման համար:
Հետազոտությունները ցույց են տվել, որ կակաոյի աճի համար լավագույն վայրերը կլինեն բարձր լեռնային շրջանները, որտեղ ավելի ցուրտ է: Խնդիրն էլ այն է, որ Արևմտյան Աֆրիկայի մեծ մասը հարթավայրային է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=659947137354929&set=np.17053836.100003713196176&type=1&theater¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել