
Ելնելով այսօրվա ստեղծված լուրջ, լարված ազգային-քաղաքական վիճակից՝ հնչում են տարբեր հարցեր, դրանցից մեկն էլ ստացա այսօր:
ՀԱՐՑ
Ակնհայտ է, որ այսօր Հայաստանը կանգնած է ինտեգրման գործընթացների խաչմերուկում: Որտե՞ղ փնտրել մեր շահը, գնալ դեպի Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միություն, և արդյո՞ք ինտեգրումը մեր երկրի համար պարտադիր ու կենսական քայլ է:
ՊԱՏԱՍԽԱՆ
Երբ երկիրդ չես կարողանում որպես պետություն ձևավորել, որովհետև ամեն մեկը մտածում է իր գրպանի և անձնական շահի մասին, ամեն մեկը քեզ կօգտագործի պահի կարիքի համար, իսկ ավարտից հետո կնետի այնտեղ, ուր նետում են անպետքությունները։ Այդ վիճակում չհայտնվելու համար պետք է հրաժարվել անձնական գրպանի մենտալիտետից և հավաքական զորացման ընտրություն կատարելով՝ կրկնել Դ՚Իզրայելիի խոսքերն ու ասել. «Հայաստանը շահ ունի միայն...», և այդ պարագային էլ կազատվենք Ա. արզումանյանական մտահոգություններից, թե «Հայաստանը թելից է կախված, իսկ մկրատը Ռուսաստանի ձեռքում է»։ Մկրատը բոլորի ձեռքում է, նաև մեր, եթե երկիրդ տկարացնելով՝ վեր ես ածում ոչնչության...