Եթե տաքսու վարորդը մեքենա է քշում օրական 16 ժամ, այդ հարցը պետք է հետաքրքրի Աշխատանքի պետական տեսչությանը: Եթե վարորդն իր գրպանի հաշվին գնած վառելիքով եկամուտ է ապահովում, որը կիսվում է իր և սեփականատիրոջ միջև, ապա դա սոցիալական անհավասարության տիպիկ դրսևորում է. ոչ թե պետք է կիսվի եկամուտը, այլ բոլոր ծախսերը հանած շահույթը: Եվ եթե ղեկին նստած կիսաքուն վարորդը տուն է տանում 3-5.000 դրամ, ապա դա իր մեջ պոտենցիալ վտանգ է պարունակում այլ անձանց՝ ուղևորի, այլ վարորդի և կամ անցորդի համար: Այդ թվում՝ բենթլիներով և այլ թանկարժեք «խաղալիքներով» ֆռֆռացող անձանց համար…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել