Անկասկած կհամաձայնեք, որ զոլավոր հագուստը դարձել է տարվա հիթ, չնայած դժվար լինի  մեկը, որը մինչ այժմ չունենար զգեստապահարանում որևէ զոլավոր իր: Այս նախշը նույնիսկ արդեն կարելի է համարել դասական: Սակայն եթե մինչ այս ավելի շատ կրում էին լայնական զոլերով հագուստ, ապա այժմ երկայնական զոլերի գահակալման շրջանն է: Զոլերի տարբերակները բազմազան են` լինեն դրանք լայն, թե բարակ, լայնական, թե երկայնական, սև ու սպիտակ, թե գույնզգույն և անկախ դրանից նրանք այս տարի թագավորելու են մեր զգեստապահարաններում: Իսկ եթե մինչ այժմ ձեռք չեք բերել հիթային այս հագուստից, ապա հոգ չէ, բոլոր բրենդերն առաջարկում են ամենաբազմապիսի տարբերակներ, և անխոս Դուք ցանկության դեպքում կգտեք Ձերը:

 

 

 

 

 

 

Եթե կարծում եք, որ հագնելով զոլավոր հագուստ, կնմանվեք բոլորին, դիտեք Քեթրին Զետա-Ջոնսի այս լուքը: Տիկին Դուգլասը, կապելով այս վզկապը, ինչպիսի էլեգանտություն է հաղորդել իր լուքին:

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել