Երկար մտորումներից հետո եկա այն եզրահանգման, որ ԳԱԶԻ թանկացումը կբերի նոր ժամանակներ իր հետ: Օրինակ՝ կփոխվեն գովազդաին հոլովակների կարգախոսները, եթե Մերկուրի-դուք խնայում եք, ապա կձևափոխվի այսպես՝ Մերկուրի, եթե դու հարուստ ես: Կրակայրիչները, օրինակ Cricket-ը կդառնա չափազանցություն, և Zippo-ն մեզ նորից գրկաբաց կդիմավորի, և մենք անառակ որդու վերադարձի հերոսի պես կփարվենք zippo-ին: Եթե ինչ-որ մեկի հեռախոսով երկար խոսեք, նա էլ չի ասի՝ կարճ կապի, գազով չի, այլ կասի՝ կարճ կապի, բենզինով չի: Իսկ ամենացավալին կլինի մեծահարուստների համար, որոնք որ 100,000$ արժողությամբ մեքենաներ են քշում, նրանք նորից ստիպած կլինեն կեսգիշերին հանել իրենց մեքենաների պետհամարանիշները և գնալ բենզակալոնկաներ, որպեսզի ոչ մեկ չիմանա, որ նրանք խնայում են, կամ չկարծեն, որ քցիբ են: Սրանք էլ ԳԱԶ-ի հետևանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել