Հայերիս մեջ մոնթեները ավելի շատ են, քան վախկոտ աթոռամոլ, դրամամոլները, ահա թե ինչու է հայի տեսակը հաղթում, մեկը հազարի դեմ։

Հայերիս մեջ խոսում են Մոնթեի արժեքները, այդ պատճառով էլ հազարի դիմաց հազիվ մեկն է աթոռ փնտրում, մնացածս երջանկություն ենք փնտրում։

Հայ ժողովրդի երջանկությամբ երջանկացնենք մեր Հայրենիքը, զարմացնենք աշխարհին մեր երջանկությամբ, խանդավառությամբ, ու նորից Աշխարհը թող սովորի Հայերից, որ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԴՐԱՄՆԵՐԻ ՈՒ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ՉԵՆ, այլ այն հարստության մեջ, որ կոչվում է ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔ, որը միայն արժանապատիվ Հայը կարող է ունենալ.....

Արժանապատիվ հայ ընտանիք կարող է միայն ազնիվ հայը ունենալ, այլ ոչ աթոռամոլը, խաբեբան, կեղծը, ստախոսը, բարբարոսը, թալանողը ու կողոպտողը, նրանք չեն կարող երջանիկ լինել, որով նրանց հոգին Հայ չի կարող լինել, թերևս նրանք Հայ անուն ունենան, բայց նրանք հայ չեն,...Հայաստանի իշխանությունների խարդախ ընտանիքները անիծված են ու անարգված սեփական ժողովրդի կողմից, ինչպե՞ս կարող են նրանք երջանիկ լինել...

Մի ձգտիր հարստության, փառքի, աթոռի ու պաշտոնի, այլ ձգտիր ՀԱՅԵՑԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ, Մոնթեի օրինակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել