Որ չեն ասում, թե Սերժ Սարգսյանը դեմարշ արեց ու չգնաց Բիշքեք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին, միանգամից հիշում ես հայտնի անեկդոտի ասույթը` «տղամարդ եմ, կառավաթի տակից դուրս չեմ գա»: Վերջին ամսվա մեջ այսքան անպատկերացնելի ապտակներ ուտելուց հետո մնում էր գնար, մի հատ էլ չափալախվեր ու վերջ... Դրա համար գնա՞ր: Չի՞ տեսնում, թե օրերս ոնց է իր, Էդիկ Նալբանդյանի, Արթուր Բաղդասարյանի հետ խոսում Սերգեյ Լավրովը: Այդ ո՞ր օրվանից խռովելը քաղաքական թույն քայլ դարձավ: Հիմա էլ ակնարկում են, թե Սերժ Սարգսյանը Բիշքեք չգնաց, որովհետեւ ՄԹ արքայազն Չարլզը պետք է գար: Թե չէ` որ Սերժ Սարգսյանը Հայաստանում չլիներ, Չարլզը չէ՞ր գալու, հա՞: Վարչապետը, ԱԺ նախագահը չէի՞ն կարող ընդունել արքայազնին: Կարող էին: Գոնե ասեք` Սերժ Սարգսյանը Հայաստանում է մնացել, որովհետեւ համ վախում է գնալ Բիշքեք, համ խռոված է Պուտինից, համ էլ ուզում է Չարլզին մոտիկից տեսնել: Այ սա է իրականությունը: Բավական է Սերժի «դյուցազնության» մասին հեքիաթներ հորինեք: Եփած հավի ծիծաղն էլ է գալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել