95 տարի առաջ մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության մեջ դարձավ շրջադարձային, երբ դարեր շարունակ պետականությունից զրկված, օտարի լծի տակ իր գոյությունը պահպանած ու ցեղասպանություն ապրած ժողովուրդը, այնուամենայնիվ, իր մեջ ուժ գտավ վերականգնելու պետականությունն ու անկախությունը։ Թեպետ այն երկար կյանք չունեցավ, բայց հարկ է շեշտել, որ այն հանդիսացավ անկախ ժողովրդավարական պետության առաջին հայկական մոդելը։ Այսօր ապրում ենք Հայաստանի Երրորդ Հանրապետությունում, և մենք բոլորս պարտավոր ենք դասեր քաղել անցյալի սխալներից, թույլ չտալ ազգի պառակտումն ու կործանարար առճակատումը միմյանց դեմ օտարամոլության, ինչ-ինչ ապազգային արժեքների կամ ոմանց անձնական շահերի պատճառով։
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ, մաղթում եմ, որ այսուհետ միասնականության անհրաժեշտության գիտակցումն ու երկրի հզորացումը սոցիալ-տնտեսական, գիտական-մշակութային, ռազմական և այլ ոլորտներում լինեն առաջնահերթ, որոնք կդառնան Հայաստանի Հանրապետության հզորացման ու բարգավաճման հիմնասյունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել