Հայ պատանիները բոլորովին վերջերս երազում էին նմանվել Լեոնել Մեսսիին, Ռոնալդուին կամ մեծ ֆուտբոլի այլ աստղերի, իսկ հիմա արդեն, վստահաբար կարող եմ ասել, որ փոքրիկ ֆուտբոլիստները ունեն նաեւ հայ կուռքեր՝ ի դեմս Յուրա Մովսիսյանի եւ իհարկե Հենրիխ Մխիթարյանի, ով, կարելի է ասել, մեր դեսպանն է մեծ ֆուտբոլում: Վառ ապացույցը Ուկրաինայի առաջնությունում նրա հաջող ելույթներն են եւ Հենրիխին ձեռք բերելու շատ հնչեղ անուններ ունեցող ակումբների ցանկությունը: Համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ ոչ միայն անհատական ֆուտբոլիստների, այլեւ հայկական ակումբների եւ ազգային հավաքականի հաջողություններով ուրախանալու առիթներ էլ ենք ունենալու: Իսկ Ուկրաինայի առաջնության ավարտին համոզվեցինք նաեւ, որ մեր Հենոն ոչ միայն շատ լավ ֆուտբոլ է խաղում, այլեւ լավ երգում է: Տեսահոլովակը նվիրում եմ Հենրիխին եւ բոլոր հայ ֆուտբոլասերներին (կադրերը վերցված են YouTube կայքից):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել