
Կներեք, որ ձեր տոնը փչացնում եմ, բայց չասել չեմ կարող:
Հայաստանի Հանրապետության կառավարության առաջին շենքն է, բայց այս շենքը առանձնանում է մի այլ բանով. այս շենքի պատշգամբից են առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը հռչակել անկախ ու ինքնիշխան պետություն, այստեղ էր բարձրացվել Հայաստանի դրոշը: Սա այնպիսի շենք է, որը պիտի ազգիս երիտասարդությանը կրթեր ու դաստիարակեր Արամի ու Քաջազնունու ոգով, որը պիտի իր արժեքով ամեն մի հայի համար ամենաքիչը թանգարան լիներ, այնինչ...այս շենքը հիմա որպես «պիցցայանոց» է հայտնի: Հարցրեք յուրաքանչյուր անցորդի Տիգրան Մեծ փողոցում ու տեսեք՝ քանի՞սը կիմանան, թե սա ինչ շենք է եղել: Բայց միգուցե մենք հենց սրան էլ արժանի՞ ենք, ու մեզ կրթողը «պիցցայանո՞ցն» է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=466515310098412&set=a.352600414823236.84508.352584504824827&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել