Նոր ԸՕ-ն պետք ա դրվի հանրաքվեի։ Դա ԸՕ-ի պրոբլեմի միակ հնարավոր լուծումն ա։ Նոր ԸՕ-ն ԱԺ-ում 2 անգամ տապալվելուց հետո պետք ա դուրս բերվի ԱԺ-ի պատերից ու հանձնվի հանրությանը, դրվի հանրաքվեի ու ընդունվի հանրաքվեի միջոցով։

Հանրությունը պետք ա ավելի շատ ու ավելի ուղղակիորեն մասնակցի իր կենսական շահերին առնչվող օրենքների ընդունմանը։ Սահմանադրական օրենքները հատկապես դասվում են դրանց շարքին։ 

ԱԺ-ն պետք ա դառնա միայն տեխնիկական բնույթի օրենքների ընդունման ու մասնագիտական քննարկումների հարթակ, իսկ սահմանադրական, քաղաքական նոր մշակույթ ձևավորող, խաղի նոր կանոններ սահմանող օրենքները պետք ա ընդունվեն միայն հանրաքվեների միջոցով։

Ուղիղ ժողովրդավարությունն այլընտրանք չունի։ Հանրաքվեն պետք ա դառնա ՀՀ քաղաքացու համար սովորական, հաճախակի կրկնվող պրոցես, եթե պետք ա՝ ամիսը նույնիսկ մի քանի անգամ հաճախականությամբ։ Ու դա պետք ա արվի տարբեր մակարդակներով՝ ՏԻՄ հարցերից մինչև համապետական նշանակության հարցեր։

Նոր ԸՕ-ն պետք ա ընդունվեր հանրաքվեով, դա հրաշալի նախադեպ կարար լիներ ու նոր շրջափուլի սկիզբ ազդարարեր։ Չգիտեմ՝ ժամանակը ներում ա նման հարց քննարկելու, բայց ստեղծված իրավիճակից գլուխը բարձր դուրս գալու միակ ձևը ԸՕ-ն ԱԺ-ի պատերից դուրս բերելն ու հանրության դատին հանձնելն ա։

Հայաստանի ապագան ուղիղ ժողովրդավարությունն ա ու այն քաղաքական ուժերը, ովքեր դա հռչակելու են որպես առաջնահերություն և ուղենիշ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել