
Հլը նայեք.
ա)Հայաստանն ու Բելոռուսը չեն մասանակցում ՀԱՊԿ գագաթնաժողովին:
Այն, որ Բատկան երբեմն-երբեմն կարող էր ատամ ցույց տալ Պուտինին, գիտեինք:
Բայց որ Հայաստանը կարող էր այսպիսի դե-մարշ անել... փոքր ինչ անսպասելի էր, ինչն էլ նշանակում է, որ Ռուսաստանն իսկապես անելիք ունի իր նապարնիկների հետ հարաբերությունների հարցում, եւ որ իներցիոն-սապոգային նեյրորլինգվիստիական չի աշխատում այլեւս` իր ազդեցության գոտիներում:
Եւ ապա` Մաքսային կոչվող Եվրասիական միության ապագան այնքան էլ անամպ ու անմշուշ չէ:
Ընդորում, խստագույնս ողջունելով Սերժ Սարգսյանի դե-մարշային այս քայլը, որպիսին առաջին անգամ է դրսեւորում Հայաստանում, որպես ինքնուրույն-անկախ պետության հակազդեցություն ... (մի անգամ էլ կարծես զորամիավորում ուղարկեցինք Իրաք` առանց Ռուսաստանին հարցնելու) հիշենք, որ նախորդ հանդիպմանը Սերժն ասել էր Պուտինին՝ մենք Հայաստանի հասարակությանը չենք կարող բացատրել, թե ինչու է մեր ռազմավարական պորտնյորը բարձրացնում գազի գինը Հայաստանում:
Այնուհանդերձ, պորտնյորը բարձրացրեց:
Նաեւ` եվրոպական ասոցացման դիմաց:
Ֆիքսենք: Եթե Ռուսաստանը այլ բան չմոգոնի (դե մեծ երկիր է, սապոգ ունի, «Ալֆա» ունի, «պյոս» ունի, «Ալֆա պյոս» չէ` վաբշե), ապա.
բ)Հայաստանը փորձում է բալանսավորել իր արտաքին քաղաքականությունը, դուրս գալով ռուսական սապոգի տակից, որի տակ Հայաստանը հիմնովին քաշել են Լեւոնը` իննսունվեցին` Ռուսաստանի հետ կնքված Մեծ պայմանագրով, Քոչարյանը` Գույքի պարտքի դիմացից սկսած` «Հայռուսգազարդով», իրանական գազի խողովակով, հեռահաղորդակցությունով... .....ավարտած...
Ինչը աշխարհաքաղաքական փոփոխվող խաղի տեսանկյունից վատ չէ, եթե ներսից` մեր ներքին թշնամին Ռուսիո հրահանգով կրկին գլուխ չբարձրացնի:
գ)Բայց եթե անկեղծ, մեր պատասխանը Չեմբերլինին` պարոն Պուտինին, մի ուրիշ համզարկային եղավ:
Նախագահականը նույնիսկ չասաց. Հայաստանում Հանրապետության տոնն էր, դրա համար Սերժը չգնաց, այլ ասաց` մենք ըտենց այց ու գրաֆիկ չունենք:
Էս էլ դեռ ոչինչ. էնտեղ էլ Չառլզն է գալիս:
Ու հետաքրքիրը որն է` Ռուսաստանը Հայաստան է ուղարկում բավականին «քյարթ», եթե չասենք սովետական մտածելակերպի կրող Կուրղինյանին:
Որն էլ ունքը սարքելու տեղ, տալիս` աչքն էլ հանում է, եւ Հմայակ Հովհաննիսյանի ուղեկցությամբ գնում մեր երկրից:
Հիմա մնում է սպասել` կո՞ւլ է տալիս Պուտինը այս հաբերը:
Եւ արդյո՞ք հերթական անգամ ճիշտ է հաշվել Սերժ Սարգսյանը: