Արդեն ավարտվել է «Գեներալի աղջիկը» սերիալը, սակայն սերիալի հերոսներին դեռ հիշում են: ArmStar.am-ը զրուցեց սերիալի «գլխավոր» փեսա Արմանի` Արամ Մանուկյանի նոր առաջարկների, Անի Երանյանի հետ ամուսնանալու և «Inter Dance» պարային խմբի հաջողությունների մասին:

«Սերիալի ավարտից հետո նոր առաջարկներ ունեցել եմ, որոնք սակայն մերժել եմ`ժամանակ չունենալու պատճառով: Հիմա «Inter Dance» պարային համույթում շատ ծանրաբեռնված եմ, և կա մի նոր նախագիծ, որով ամբողջ ամառ զբաղվելու եմ»,-նշեց «Inter Dance» պարային խմբի տնօրեն Արամ Մանուկյանը:

Արամն առաջարկ է ստացել նաև գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու, սակայն սցենարը չհավանելու պատճառով մերժել է. «Եթե ապագայում լինի այդպիսի առաջարկ, որն ինձ դուր կգա, կհամաձայնվեմ»:

«Գեներալի աղջիկը» սերիալում նա մարմնավորում էր Անի Երանյանի ամուսնուն և, ըստ հայկական սովորության, նրան էլ «կապեցին» գլխավոր հերոսուհու հետ: «Խոսում էին, թե բաժանվել եմ իմ կնոջից և հանդիպում եմ Անիի հետ, սակայն դրանք ասեկոսեներ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ես և Անին լավ ընկերներ ենք», - պարզաբանում է Արամը:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել