Ազատության արձանը ԱՄՆ-ում և աշխարհում քանդակագործության ամենահայտնի կոթողներից է, որին հաճախ անվանում են «Նյու Յորքի և ԱՄՆ-ի խորհրդանիշ», «Ազատության և դեմոկրատիայի խորհրդանիշ», «Լեդի Ազատություն»: Արձանը տեղակայված է Լիբերթի Այլենդի վրա, Նյու Յորքի թաղամաս Մանհեթնից 3 կմ դեպի հարավ-արևմուտք: Աստվածուհին մի ոտքով կանգնած է կոտրված շղթաների վրա, աջ ձեռքում ջահ է, ձախում` «հուլիսի 4, 1776 թ.» փորագրությամբ տախտակ` անկախության դեկլարացիայի ստորագրման տարեթիվը: Սովորաբար լաստանավով ժամանող այցելուները բարձրանում են 356 աստիճան մինչև արձանի պսակը կամ 192 աստիճան մինչև պատվանդանի բարձրակետը: Պսակում տեղակայված են 25 պատուհաններ, որոնք խորհրդանշում են աշխարհը լուսավորող երկրի թանկագին քարերն ու երկնային շողերը: Յոթ շողերը խորհրդանշում են յոթ ծովերն ու յոթ մայրցամաքները՝ ըստ ժամանակակից արևմտյան աշխարհագրության ավանդության: Արձանի պողպատե կարկասը կշռում է 125 տոննա, 2,57 մմ հաստությամբ երեսպատման պղնձե նրբաթիթեղները` 31 տոննա: Պատվանդանի հիմքից մինչև ջահի ծայրը հեռավորությունը կազմում է 93 մետր, բուն արձանի բարձրությունը 46 մետր է: Արձանի պսակի և ջահի վրայի հարթակներից բացվում է նյույորքյան ծովածոցի համայնապատկերը: Պատվանդանում գտնվում է արձանի պատմության ցուցահանդես-թանգարանը:

Հուշակոթողը Ֆրանսիայի նվերն է ամերիկյան հեղափոխության հարյուրամյակին: Արձանը կառուցված է գլխավորապես Ֆրանսիայում անցկացված, պատվանդանը` ԱՄՆ-ում անցկացված բարեգործական դրամահավաքների միջոցներով: Կոթողի հեղինակն է ֆրանսիացի քանդակագործ Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդին, ըստ ավանդության որպես բնորդուհի է ծառայել Իսահակ Զինգերի այրին` ֆրանսուհի Իզաբելլա Բոյերը: Արձանի պատրաստումն ավարտվել է 1884թ., 1885թ. 350 մասերը 214 արկղերում ֆրանսիական Իզերե ֆրեգատով հասցվել են Նյու Յորք, 1886թ. հոկտեմբերի 28-ին (ամերիկյան հեղափոխության հարյուրամյակից 10 տարի ուշացած) տեղի ունեցավ հուշակոթողի հանդիսավոր բացումը նախագահ Գրովեր Քլիվլենդի մասնակցությամբ:

Ազատության արձանի փոքրացված պատճենները կանգնեցված են Փարիզում, Տոկիոյում, Ռիգայում, Լվովում և այլուր:

 

Как строили статую Свободы в Нью-Йорке, старые фото (1)

 

Как строили статую Свободы в Нью-Йорке, старые фото (2)

Как строили статую Свободы в Нью-Йорке, старые фото (3)

Как строили статую Свободы в Нью-Йорке, старые фото (4)

Как строили статую Свободы в Нью-Йорке, старые фото (5)

Как строили статую Свободы в Нью-Йорке, старые фото (6)

Как строили статую Свободы в Нью-Йорке, старые фото (7)

Как строили статую Свободы в Нью-Йорке, старые фото (8)

Как строили статую Свободы в Нью-Йорке, старые фото (9)

Как строили статую Свободы в Нью-Йорке, старые фото (10)

Как строили статую Свободы в Нью-Йорке, старые фото (11)

Как строили статую Свободы в Нью-Йорке, старые фото (12)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել