
Վերջերս ամենացանկալի գեղեցկուհի հայուհիների ցանկը լքեց հայտնի մոդել Էրմին: ArmFashion-ի հետ զրույցում գեղեցկուհին մանրամասնել է իրենց մեծ սիրո պատմությունը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
«Առաջին անգամ Սերգեյի հետ հանդիպման ժամանակ մենք զգացինք, թե ինչպես ենք «հոսանքահարվում»: Երբ նա ինձ փոխանցեց գինով լի բաժակը, մեր միջև բառացիորեն մեծ կայծ առաջացավ: Բայց, իրոք, այն ժամանակ ես նույնիսկ չէի մտածում, որ մեր միջև կարող է ինչ-որ լուրջ բան լինել: Սերգեյը Հայաստանի հայտնի ակադեմիկոսներից մեկի՝ Մարտին Կասյանի որդին է: Նա կայացած մարդ է, ով իր կարիերայում շատ հաջողությունների հենց արտասահմանում է հասել: Նա ինձանից մեծ էր և շատ-շատ հեռու էր ապրում, այնպիսի երկրում, որի մասին նախկինում երբեք չեմ մտածել. Ավստրալիայում: Նրա հետ ժամանակն ուրախ ու հետաքրքիր էր անցնում: Երբ տասն օր անց նա ինձ առաջարկություն արեց, ես համաձայնվեցի, որովհետև զգացի, որ նա իմն է, այն մարդը, ով ինձ իսկապես երջանիկ կդարձնի: Մեր նշանադրությունից հետո նա հինգ ամսով մեկնեց երկրից: Սկայպի շնորհիվ մեր զգացմունքները ոչ թե վերացան, այլ հակառակը՝ ավելի ուժեղացան: Մեր հարսանեկան արարողությունը տեղի ունեցավ մայիսի 18-ին Սիդնեյի ամենագեղեցիկ վայրերից մեկի՝ Օպերա հաուզի (Sydney Opera House) մոտակայքում: Սերգեյն արդեն քսան տարի Ավստրալիայում է: Եվ ահա, ես արդեն ապրում եմ Սիդնեյում, քոլեջ եմ գնում, որտեղ իտալացիների, բրազիլացիների, չինացիների հետ եմ սովորում: Ես և ամուսինս միասին շատ հաճելի ժամանակ ենք անցկացնում, տարբեր վայրեր ենք հաճախում: Փորձում ենք հարմարվել նոր կյանքին և մեզ երջանիկ ենք զգում: Միակ խնդիրս այն է, որ շատ եմ կարոտում իմ հարազատներին, ընկերներին ու իմ սիրելի Երևանը: Օգտագործելով այս առիթը՝ ուզում եմ ջերմորեն բարևել իմ բոլոր ընկերներին և ասել, որ բոլորին հիշում ու շատ սիրում եմ»,-մեր թղթակցի հետ զրույցում ասել է Էրմին: Ընկերներն էլ, իրենց հերթին, իրենց մեծ սերն ու նվիրվածությունն Էրմիին նախապես էին հայտնել՝ նրան անակնկալ մատուցելով: Ստորև ներկայացնում ենք ընկերների անակնկալը.
Հարսանեկան արարողության գեղեցիկ ֆոտոշարքը, որը մեր գեղեցկուհին տրամադրել է ArmFashion-ին`