Այս հերոսամարտերի ժամանակ դրսևորվեց բոլոր շերտերի միասնականությունը` մանուկից մինչև ծեր: Այդ ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր մեր երկրի դեմ ագրեսիայի, հարաբերական խաղաղության խաթարման դեպքում պետք է միասնաբար պայքարենք: Օրվա խորհուրդը շատ մեծ է, այն է` յուրաքանչյուրս պետք է պատասխանատվությամբ և շատ զգուշորեն վերաբերենք մեր պարտականություններին»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցին շեշտեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Դիտարկմանը` այսօր զինված ուժերն ի զորո՞ւ են դիմակայել ցանկացած ագրեսիայի և կերտել մեծագույն հաղթանակներ, Սեյրան Օհանյանը հիշեցրեց Արցախյան գոյամարտում մեր զինուժի տարած հաղթանակները և սահմանների ներկա պաշտպանության գործում արձանագրվող ձեռքբերումները, այլ կերպ` ՀՀ ԶՈՒ-ն իր պատերազմական քննությունը լավ է հանձնել և այսօր էլ լավ է հանձնում. «Ամեն օր շարունակում են հանձնել` ապահովելով Արցախի բնակչության անվտանգությունը: Զինված ուժերի ղեկավարությունը և երկրի Գերագույն հրամանատարն իրենց գնահատականներն են տալիս մեր զինուժի պատրաստականությանը: Մենք քանակի հետևից չենք վազում, մենք որակյալ մարտական պատրաստության կողմնակիցն ենք: Մենք յուրաքանչյուր զինվորի և ստորաբաժանման պատրաստվածության և պատրաստակամության աստիճանի ներդաշնակության հետևից ենք ընկնում և բարոյահոգեբանական վիճակի: Այսօր մեր զինված ուժերի գործունեությունը բարձր են գնահատում նաև միջազգային կառույցները` հաշվի առնելով միջազգային բոլոր միջոցառումներում Հայաստանի զինված ուժերի դրսևորած ռազմական գիտելիքներն ու մարտական պատրաստվածությունը: Այնպես, որ մենք ամեն օր պատրաստվում են պատերազմի: Իհարկե, մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե այն ամեն դեպքում պարտադրեն մեզ, պատրաստ ենք պատվով պայքարել հանուն մեր Հայրենիքի»:
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանն արած հայտարարությանը, թե ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու չէ ոչ իրենց և ոչ էլ կողմերին, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նկատեց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ժամանակ առ ժամանակ դադարներ է ունենում, բայց այնուամենայնիվ, այն կարողանում է պահպանել հարաբերական խաղաղությունը.
«Կարծում եմ, որ հակամարտող կողմերը լիարժեք չեն օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները, բայց նրանք փորձում են կառուցողական մոտեցումներ ցուցաբերել, որպեսզի հարցը խաղաղ ճանապարհով կարգավորվի»,- հավելեց նա:

Նյութի աղբյուր՝ http://www.haynews.am/hy/1369738138
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել