
Այսօր սիրով ներկայացնում եմ Ձեզ արդեն ծանոթ Լոս Անջելեսում բնակվող ֆեշըն բլոգգեր Շի Մարիից 2 լուք: Դրանք իհարկե պատահաբար ընտրված լուքեր չեն: Եթե հիշում եք, վերջին 2 փոսթը նվիրված էր զոլավոր տրենդին, և անկասկած կգտնվեն մարդիկ, որոնք արդեն հոգնել են վիրտուալ և իրական աշխարհում հանդիպող զոլավոր հագուստի առատությունից: Ուստի որոշեցի սև ու սպիտակի սիրահարներին առաջարկել զոլավոր հագուստի ալտերնատիվ տարբերակներ: Լուքերից առաջինը յուրօրինակ մինիմալիստական ֆլորալ պրինտով զգեստ է, որին շատ հաջող լրացումներ են հանդիսացել վինտաժային ծավալուն սև Chanel պայուսակը և հարթակով (танкетка) Pierre Hardy սանդալները: Երկրորդ լուքը միշտ ակտուալ одежда в горошек (ներեցեք ռուսերենի համար, սակայն կարծում եմ «սիսեռ» տերմինը ոչ մի կերպ չի սազում)՝ լրացված փոքրիկ սև պայուսակով և նրան համապատասխան նուրբ սև բարձրակրունկ կոշիկներով: Եթե առաջինը բավական զվարթ լուք է, ապա երկրորդն ավելի լուրջ է և էլեգանտ: Դիտենք լուքերը և հիանանք: