
Այն, որ այսօրվա իշխանությունները շատ-շատ խոցելի են դրսի ուժերի համար, բոլորից անխտիր, և որ կտրված են սեփական ժողովրդից, կարծում եմ՝ փաստ է:
Կուրղինյանատիպ կոմիվոյաժորներ դեռ կգան ու կգնան` կշահարկեն Ղարաբաղի հարցը, թուրքական սահմանին զորքի առկայությամբ «եղբայրական» առաջարկներ կանեն, գազային սադրանքներ նորանոր կլինեն, 1.5 մլն-ոց ռուսահայերի առկայությունը կնշեն, թուրանով կվախեցնեն և այլնով:
Երկրի ինքնիշխանությունը փրկելու համար իշխանությունները պետք է ձեռք մեկնեն սեփական ժողովրդին և ավելի չկապկվեն օտար միակողմանի պարաններով:
Իսկ այն, որ մենք քննադատում ենք մեր իրականությունը, փորձում ենք շտկել եղած շատ-շատ բացերը, ամենևին չենք անում ի վերջո երկիրը օտարին հանձնելու համար:
Սա անում ենք տիրոջ զգացումով, այլ ոչ թե դավաճանի:
Սա Հայաստան է, անկախ, ինքնիշխան:
Փրկությունը ամերիկացուն, եվրոպացուն, ռուսին հանձնվելու մեջ չէ: Դարերի փորձը գոնե դա ապացուցում է:
Կարևոր պահին անգլիացիների նավերը չեն բարձրանում լեռներ, ռուսական զորքերը հանում են Արևմտահայաստանից՝ սրի մատնելով իրենց վրա միակ հույսը դրած ժողովրդին, կամ ամերիկացիները մոռանում են իրենց գծած քարտեզները: Կամ հեռուն չգնանք, ո՞վ օգնեց թուրքերին դատարկել Շահումյան-Գետաշենը: Ռուսները:
Այնպես, որ ռուսի գիրկը երկիրը գցողները տարրական դավաճաններն են:
Ու ասեմ, որ այդ տականք գործում իմ վրա հույս չդնեք: