Քաղաքական  մեկնաբան

Օրվա լրահոսի գլխավոր թեման ՀՀ նախագահի` ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովին չմասնակցելու հարցն էր: Նման դեպքերում, ինչ-որ տեղ նաև հասկանալի պատճառներով մեկնաբանությունները տարբեր են լինում, սակայն մեկ փաստ մի պահ, կարծես թե, «մոռացվել» էր: Մայիսի 28-ին` Հանրապետության տոնին, Հայաստան է ժամանելու նաև Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, ում այցը չնայած մասնավոր բնույթ է կրում, սակայն հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման ընդհանուր կոնտեքստում շատ կարևոր է և իր մեջ մի շարք նրբերանգներ է պարունակում: ՀՀ ԱԳ նախարարը Panorama.am-ի հետ զրույցում արդեն իսկ հանդես է եկել մեկնաբանությամբ, հայտարարելով, որ «ՀՀ նախագահը չի մասնակցելու այդ հանդիպմանը, քանի որ մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Հանրապետության օրը, և այդ կապակցությամբ նախատեսված են մի շարք միջոցառումներ պետության ղեկավարի մասնակցությամբ»։
Հ.Գ. Գագաթաժողովին նախագահների մակարդակով իր մասնակցությունը չի բերելու ՀԱՊԿ մեկ այլ ակտիվ անդամ՝ Բելառուսի նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել