Ջերմորեն և սրտանց շնորհավորում եմ բոլորիս մայիսյան գոյամարտերի և ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ օրվա առիթով՝ մաղթելով նույն ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ, ՆՎԻՐՈՒՄԸ և ՆԱԽԱՆՁԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ, որ ուներ հայ մարդն այդ օրերին: Իբրև եկեղեցական՝ ևս մեկ անգամ ուրախությամբ եմ փաստում, որ այդ հաղթանակներին իր նշանակալից դերակատարությունն ունեցավ Հայոց Եկեղեցին: Այդ հաղթանակը կերտվեց նաև Գարեգին, Զավեն, Մեսրոպ, Մատթեոս եպիսկոպոսների, Կորյուն, Խորեն, Արսեն, Գյուտ, Արիստակես վարդապետների, հարյուրավոր ճեմարանականների, մահապարտների գնդի առաջնորդների շնորհիվ, որոնք մի ձեռքում խաչը, իսկ մյուսում՝ զենքը, պայքարեցին հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ և ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՏՔԻ: Այսօր էլ հայ հոգևորականը պատրաստ է մարտի իջնելու և կրկին առաջնորդելու: Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին, խունկ և օրհնություն նրանց անմոռաց հիշատակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել