Ուրեմն պարզվում է՝ թանկարժեք զուգարաններից մեկը, որ տեղադրված է Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում, իրոք գործում է: Բայց հիմա տեսեք, թե ոնց՝ պետք է նախ գտնել եկեղեցու տնտեսվարին, որ կգնա, աստիճանը կբերի, կբարձրանա ու կմիացնի զուգարանը: Հետո եկեղեցին փակելուց հետո զուգարանն էլ փակում ու գնում են: Հիմա վարչապետն ասում է, որ այդ զուգարանը զբոսաշրջության զարգացման մի բաղադրիչ է: Այսինքն՝ ժամը վեցից հետո զբոսաշրջության զարգացումը Հայաստանում կա՞նգ է առնում: Շատ ծիծաղելի ու չարդարացված ծախս: Եթե պիտի չիմանային՝ ոնց աշխատացնեն էդ զուգարանները, ի՞նչ կարիք կար հատին 170 հազար դոլար տալ: Բայց վերջն էն էր, որ թանկարժեք բիոզուգարանում ռոմանտիկ երաժշտություն է հնչում ՃՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել