Տեղեկատվական անվտանգության փորձագետ

Հետաքրքիր է, 300 սպարտացիների պարտությունը բոլորը հերոսություն են համարում, ոչ ոք չի ասում, թե միայն բարոյական հաղթանակ էր, իսկ Վարդանանց պատերազմը բարոյական հաղթանակ է անվանվում, երբ նույնքան հերոսություն էր, ինչքան որ սպարտացիներինը: 

Շեշտարդրումնմերի խնդիր է, ժամանակին մի պատմաբան Վարդանանց հերոսությունը պիտակավորել է որպես «բարոյական հաղթանակ», ու արդեն քանի տարի է այդ հիմար պիտակից չենք կարողանում պոկվել, չենք էլ փորձում, ավելի ճիշտ: 

Մինչդեռ, 300 սպարտացիներից ոչնչով չի զիջում: Էստեղ էլ փոքրաթիվ հայերը հայրենիքը պաշտպանելու համար դուրս էին եկել հսկայական կայսրության հսկայական բանակի դեմ, էստեղ էլ խիզախաբար կռվեցին, որի ընթացքում շատերն ընկան, այդ թվում նաև հրամանատարը... Տարբերությունը երևի մենակ այն է, որ մերոնք պարսիկներին կարողացան կանգնեցնել, իսկ սպարտացիները՝ ոչ: Հա, մեկ էլ մերոնցից ոչ բոլորը զոհվեցին, ու մեր տղամարդկանց հետ հավասար կռվում էին նաև կանայք:

Էնպես որ եկեք ազատվենք այդ հիմար պիտակից, որը Վարդանանց հերոսությունը «բարոյական հաղթանակ» է անվանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել