evropa

Արդեն մեզ` Հայաստանի քաղաքացիներիս համար սովորական է դառնում, երբ միջազգային կառույցները կամ պետությունները խառնվում են մեր հանրապետության ներքին կյանքին: Այն էլ այն հարցերում, որ վերաբերում է մեր երկրի անվտանգությանը, չէ՞ որ արդեն 20 տարի է` գտնվում ենք պատերազմական իրավիճակում, և երկրի պաշտպանության խնդիրը առաջնայինը պետք է լինի մեզ համար: Եվ այս իրավիճակում հայտնվում է ոմն Բայաթյան ու Եհովայի վկաների անունից փորձում պառակտել առանց այն էլ երկրիս կիսապառակտված ազգային անվտանգությունը: Ի՞նչ է սա նշանակում, երբ Եհովայի վկա զինվորը ծառայությունից խուսափելու համար շահում է միջազգային դատարանում և մի բան էլ ավելին. դրամական փոխհատուցում է ստանում չծառայելու համար: Եթե հաշվի առնենք, որ այդ վերևներից հովանավորվող աղանդի հետևորդները շատանում են, ապա այս դատից հետո Հայաստանի Հանրապետության զինակոչիկների 25-30 տոկոսը կհրաժարվի զենք կրելուց, մի բան էլ ավելին, կստանա դրամական փոխհատուցում այն «տանջանքների» համար, որ կրել է բանտում ՀՀ իրավունքով սահմանված կարգով: Եվրադատարանը նշել է, որ առաջին անգամ է ընդունում զինծառայությունից գիտակցված հրաժարումը: Այս քայլով խրախուսում է մեզ նման երկրին օրինականացնել դասալքությունը: Չմոռանանք, որ զարգացած երկրներում զինծառայությունից գիտակցված հրաժարվելը շատ խիստ պատժվում է: Ուրեմն ինչպե՞ս բացատրենք այս քայլը: Խոսքը այստեղ միգուցե այն «վերևներից» կառավարվող ուժի ճմշումն է, որին արդեն շատ տարիներ ենթարկվում է մեր զարգացող պետությունը: Դրանից օգտվում են այն «հայ կոչվածները», որ վախկոտ կրիայի պես գլուխները պատյանն են մտցնելու պատերազմի ընթացքում, հանձին Բայաթյանի: Եվ ավելին, ուժեղացնում են արտաքին ուժերի ազդեցությունը մեր ազգային պաշտպանության գործում` խարխլելով երկրի միասնականությունը:
Այժմ անդրադառնանք Եվրադատարանին և իրավապաշտպան մի շարք կառույցներին, որոնք արդարացրել են կայացված որոշումը («Ամնեստի ինթերնեյշնլ», «Գիտակցություն և Խաղաղություն Թաքս Ինթերնեյշնլ», «Իրավաբանների միջազգային հանձնաժողով», ՄԱԿ-ի Քուեյկերի գրասենյակը և «Պատերազմին դիմադրողներ»): Այս ամեը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Եվրոպան հայ ազգի բարին չի ցանկանում, և որքան շուտ դուրս գանք այդ կառույցից, այնքան շահեկան դիրքերում կլինենք: Սա նախադեպ է հանդիսանալու, որ այլընտրանքային ծառայությունից բողոքողները նույնպես նորանոր դատեր շահեն: Այսպիսի դատավարություն միայն հավերժ թշնամին կարող էր կայացնել, ով Հայաստանը ցանկանում է կործանված տեսնել: Եթե մի օր Ադրբեջանը պատերազմ հայտարարի, բնականաբար սկսվելու է զորահավաք, և շատերին կամքից հակառակ են տանելու կռվի դաշտ: Ուրեմն այստեղ էլ այդ միջազգային կառույցները պետք է ասեն, թե ինչու ենք զորահավաք սկսել, չէ՞ որ դա մարդու իրավունքներին դեմ է: Եվրամիությունը մեզ համար չէ, հայեր: Քանի շուտ է, պետք է հրաժարվել այս ամենից:
Հայաստանը այս ամենին պետք է շատ խիստ արձագանքի: Այս դատավճռի դեմ պետք է ազգովի բողոքենք, այստեղ ժամանակը չէ ընդդիմություն-իշխանություն խաղալու: Եվ մեկը, և մյուսը պետք է միակարծիք լինեն և միասնական ճակատով հանդես գան:
Եթե որևէ մեկը Հայաստանում կողմ խոսեց այս դատավճռի մասին, ուրեմն նա թշնամի է ազգիս, և դա արդեն Ազգային Անվտանգության խնդիրն է ազգս մաքրել նման տականքներից ու պառակտիչներից:

Այծեմնիկ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել