Օրերս տեղի ունեցավ ՀՀ Ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնության վերջին հանդիպումը, որից հետո պարզ դարձան առաջնությունում հաղթող թիմը և լավագույն ռմբարկուն: ՀՀ Ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնությանում հաղթեց «Շահումյան» թիմը, որը բավականին նորաստեղծ թիմ է, իսկ լավագույն ռմբարկու դարձավ Խորեն Զարգարյանը, ով խաղում է «Թալգրիգ» թիմում: Նշենք, որ Խորեն Զարգարյանը վերջերս է «Շահումյան» թիմից տեղափոխվել «Թալգրիգ»: Հատկանշական է այն, որ Զարգարյանը դարձավ ՀՀ Ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկու, ոչ թե հավասար պայքարով, այլ՝ բաց թողնելով մեկ խաղ առաջնությունում: Առաջնությանը խաղալով ընդամենը 15 խաղ՝ Խորեն Զարգարյանը հասցրել է հակառակ թիմերի դարպաս ուղարկել 22 գնդակ՝ հաղթանակներ պարգևելով իր թիմին: Ֆուտբոլային ասպարեզում երևի թե ոչ ոքի համար զարմանալի չէր Զարգարյանի հաղթանակը, քանի որ դա կանխատեսելի էր, իսկ հասարակության մյուս հատվածը անակնկալի եկավ, քանի որ շատերը նրան գիտեն որպես «Միքս» ամսագրի համահիմնադիր: Նշենք, որ Խորեն Զարգարյանը ֆուտբոլով զբաղվում է 8 տարեկանից: 1996-2006թթ. խաղացել է «Փյունիկ» ակումբում, և նրա գլխավոր մարզիչն է եղել Միշա Զաքարյանը: Այդ ժամանակ նրա խաղընկերներներից են եղել Ժորա Հովհաննիսյանը, Էդգար Մանուչարյանը, Հենրիխ Մխիթարյանը: «Փյունիկ» ակումբին հաջորդեց ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի «Փյունիկ» ակումբը, այնուհետև «Թալգրիգ», «Էրեբունի», «Շահումյան», իսկ այսօր կրկին «Թալգրիգ»: Խորեն Զարգարյանը հանդես է գալիս նաև ՀՀ ֆուտզալի ազգային հավաքականում: Իսկ այն հարցին, թե ինչու այս հաղթանակի մասին առաջինը «Միքս» ամսագրից չտեղեկացանք, Զարգարյանը շատ անկեղծորեն պատասխանեց. «Հո մենք  մեր մասին չե՞նք գրելու»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել