Ընդունված է համարել, որ տղամարդիկ սիրում են աչքերով, և դա իրականում այդպես է: Իսկ մեծ բացվածքը, փարթամ կուրծքը դժվար է չնկատել։ Որպես կանոն՝ այն ուղղակի գրավում է տղամարդկանց հայացքը:

Ամերիկացի գիտնականները գտել են պատասխանը, թե ինչու է տղամարդկանց այդքան շատ գրավում կանաց մեծ կուրծքը, հաղորդում է Bagnet-ը:

Գիտնականները կարծում են, որ էվոլյուցիան օգտագործել է նեյրոնային շղթաներ, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել մոր և մանկան միջև կապն ամրապնդելու համար կրծքով կերակրման ժամանակ: Այժմ այդ սխեման կիրառվում է տղամարդկանց և կանանց միջև կապն ամրապնդելու համար:

Արդյունքում ստացվում է, որ տղամարդկանց, ինչպես և երեխաներին, գրավում է մեծ կուրծքը: Շոշափելով կամ մերսելով կուրծքը՝ տղամարդը հրահրում է, որպեսզի կանանց ուղեղում արտադրվի օքսիտոցին (նույն բանը տեղի է ունենում նաև երեխային կերակրելու ժամանակ): Սակայն այս դեպքում կնոջ ուշադրությունը սևեռվում է զուգընկերոջ վրա՝ ամրապնդելով նրա հետ լինելու ցանկությունը:

Գիտնականների կարծիքով՝ փարթամ կրծքի հանդեպ ուշադրությունը ձևավորվել է էվոլյուցիայի գործընթացում և ամրագրվել է տղամարդու ենթագիտակցության մեջ։ 

Աղբյուրը՝ 1in.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել