Այսօր ցանկանում եմ Ձեզ ներկայացնել սեզոնի տրենդերից մեկը: Խոսքը ճենապակյա պրինտով հագուստի մասին է (фарфоровый принт, porcelain print): Այս տարի այնպիսի նորաձևության տներ, ինչպիսիք են օրինակ Roberto Cavalli, Valentino, Emilio Pucci և այլն, իրենց գարուն-ամառ հավաքածուներում ներկայացրին հագուստ հենց այս պրինտով: Նշեմ նաև, որ պիոները եղել է հենց Emilio Pucci-ն, որն աշխատել է որպես սպասքի դիզայներ:  Նրանք սպիտակի վրա կապույտ նախշերով զարդարեցին շրջազգեստներ, կիսաշրջազգեստներ, բլուզներ և նույնիսկ աքսեսուարներ: Իհարկե, լյուքսային բրենդերից բացի դեմոկրատ ապրանքանիշերը ևս առաջարկում են այս նորաձև նախշով ամենաբազմապիսի հագուստ: Դրանցից են ZARA-ն, TOPSHOP-ը, շատ գեղեցիկ հագուստ տեսել եմ երևանյան MOTIVI խանութ-սրահում: Այնպես որ, եթե դեռևս ձեռք չեք բերել «ճենապակյա հագուստ», ամեն ինչ առջևում է: Այս ռոմանտիկ նախշերով հագուստից հորդում է թարմություն և սառնություն, ինչն այնքան անհրաժեշտ է շոգ ամռանը դիմակայելու համար: Այն կրել կարող եք սպիտակի և կապույտի տարբեր երանգների հետ (օպտիմալ տարբերակ), սևի և դենիմի հետ և ինչ խոսք, փնտրել և գտնել Ձեզ համար ավելի հետաքրքիր կոմբինացիաներ սեփական զգեստապահարանի իրերի հետ, չէ՞ որ ամառը հենց զվարճանալու և փորձարկումների համար ամենահարմար սեզոնն է: 46 և ավելի  չափսի դեպքում ճիշտ է կրել հակառակ համադրությամբ, այսինքն «սպիտակ նախշը կապույտ ֆոնի վրա» տարբերակով հագուստ կամ միայն աքսեսուար այս նախշով, որպես լուքի վառ շեշտադրում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել