
Խոյ
Կհաջողվի լուծել քեզ և մտերիմներիդ անհանգստացնող խնդիրները: Ի հայտ կգան նոր գաղափարներ, որոնց իրագործման համար քեզ կօգնեն հարազատներդ: Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատելու համար. լավ մտածիր նախքան որևէ գործ անելը:
Ցուլ
Օրվա առաջին կեսին կլինեն լուրջ խնդիրներ: Խորհուրդ չի տրվում գործարքներ կնքել, համագործակցել: Մի վստահիր նոր ծանոթներին, հնարավոր է նրանք քեզ մոլորեցնեն: Երեկոյան միգուցե կարևոր նորություն ստանաս, ինչպես նաև գտնես քեզ անհանգստացնող հարցերի պատասխանները:
Երկվորյակ
Բավականին ծանրաբեռնված օր է. հիանալի արդյունքի կհասնես, եթե գործես ուշադիր և ցուցաբերես նպատակասլացություն: Գաղափարներդ հիանալի են, սակայն նախքան գործելը պետք է լավ քննարկել դրանք: Շփումներում եղիր ավելի զուսպ. հնարավոր է նեղացնես մտերիմներիդ:
Խեցգետին
Լուրջ հարցերի քննարկման և կարևոր խնդիրների լուծման համար հրաշալի օր է: Դու հասկանում ես, թե ինչ են քեզանից սպասում մտերիմներդ, և կարողանում ես հեշտությամբ փոխզիջման գնալ: Չի բացառվում՝ արդյունավետ գործարքներ կնքես: Աշխատիր շատ ավելի ուշադրություն դարձնել սիրելիիդ:
Առյուծ
Բարդ օր է, հնարավորություն կունենաս հասնել հաջողության: Նոր ծանոթություններում եղիր զգույշ, դու հակված ես վստահել նրանց, ովքեր դրան արժանի չեն: Ընտանեկան գործերը շատ ժամանակ կպահանջեն. մի փորձիր ինքնուրույն գործել, կարող ես դիմել մտերիմներիդ:
Կույս
Դժվար կլինի կենտրոնանալ մասնագիտական գործերի վրա, չի բացառվում՝ սխալներ թույլ տաս փաստաթղթերում: Նույնիսկ եթե իրադարձություններն այնպես չդասավորվեն, ինչպես ինքդ ես ուզում, այնուհանդերձ, կհաջողվի հանգստություն պահպանել:
Կշեռք
Գործնական և անձնական խնդիրները խորհուրդ է տրվում լուծել օրվա առաջին կեսին: Ֆինանսական հարցերի քննարկման համար այնքան էլ հարմար օր չէ: Ցանկալի չէ նաև մեկնել ճանապարհորդության կամ սկսել վերանորոգման աշխատանքներ:
Կարիճ
Տրամադրության հաճախակի փոփոխություններ կլինեն, հաճախ քեզ ագրեսիվ կդրսևորես, ինչը կբարդացնի հարաբերությունները մտերիմներիդ հետ: Չի բացառվում՝ տարաձայնություններ ունենաս նաև ղեկավարության հետ: Աշխատիր ժամանակ գտնել ընկերներիդ համար:
Աղեղնավոր
Հիանալի օր է, միայն կեսօրին միգուցե խնդիրներ առաջանան, սակայն քեզ կհաջողվի արագ հաղթահարել դժվարությունները: Չեն բացառվում տարաձայնություններ կանանց հետ: Բարենպաստ է ֆինանսական պատկերը, կարող ես խոշոր գնումներ կատարել:
Այծեղջուր
Բարենպաստ օր է նոր գործ սկսելու համար. նույնիսկ եթե դժվար աշխատանք սկսես, հաղթանակը սպասեցնել չի տա: Կարող ես կարևոր ֆինանսական որոշումներ կայացնել: Այսօր կստանաս անհրաժեշտ աջակցություն, մտերիմներդ պատրաստ են օգնել քեզ:
Ջրհոս
Չի բացառվում՝ դժվարություններ ի հայտ գան, սակայն կկարողանաս արագ հաղթահարել դրանք: Հնարավոր է գործնական ոլորտում փոփոխություններ լինեն, կլինեն նոր ծանոթություններ: Այնուհանդերձ, կկարողանաս ուշադրություն դարձնել բոլոր հարազատներիդ, այնպես որ ոչ ոք չի հասցնի նեղանալ քեզանից:
Ձկներ
Այնքան էլ բարենպաստ օր չէ, դժվարությամբ լեզու կգտնես մտերիմներիդ հետ, չի բացառվում՝ դա հանգեցնի լուրջ կոնֆլիկտների: Բարենպաստ օր է կարճ ճանապարհորդությունների համար: Հնարավորություն կունենաս իրականացնել գաղափարներդ: