
Մտածում էի, թե ինչու մեր ժողովուրդը այսպիսի ծայրաղքատության հասավ: Չէ՞ որ սովետի վերջին մենք բավականին լավ էինք ապրում: Ինչպե՞ս պատահեց, որ հասանք այսպիսի ծայրաղքատ վիճակի: Որ ասես՝ չենք աշխատել, սուտ կլինի, յոթ քրտինք մտած աշխատել ենք ու շարունակում ենք աշխատել: Բա ու՞ր է գնում այդ աշխատածը, որ սենց չքավոր կյանքով ենք ապրում: Տանը գործատեղ չկա, ճիշտ է: Բայց ժողովրդի գործունյա մասը ցվրված աշխարհի տարբեր ծայրերում, շան քթից ջուր խմելով ամեն տեսակի սև ու տաժանելի աշխատանք կատարելով վաստակածը ուղարկում է Հայաստան` ընտանիքը կերակրելու ու պահելու հույսով: Տարեկան երկու-երեք միլիարդ դոլար փող է գալիս երկիր այդ ճանապարհով ու .......... ու սահուն կերպով մտնում ժողովրդին թալանող մի փոքրաթիվ խավի անտակ գրպանները: Հիմա մտածենք այսպես: Հարց տանք ինքներս մեզ, քանի՞ արտահանող մեծահարուստ ունենք, որ, արտահանելով իր ձեռնարկությունների արտադրանքը, դրսից փող է երկիր բերում: Ոչ մի կամ էլ համարյա թե ոչ մի: Բոլորն էլ աչքները չորս արած փախցնում են արտագնա աշխատողների՝ Հայաստան ուղարկած դրամը: Հավաքում ու կուտակում են արտասահմանյան բանկերում, այլ ոչ թե ներդրումներ են կատարում Հայաստանում, որ գոնե գողացած փողը այդ ճանապարհով մի օգուտ տա երկրին:
Վերջը եկա այն եզրակացության, որ մեր մեծահարուստների միակ մտահոգությունը սեփական հայրենակցին թալանելով հարստանալն է: Հարստանալու այլ ճանապարհ չեն գտել մեր այդ ավազակները: Դե, ի՞նչ ուղեղային պաշար ունեն, որ գտնեն: