Իշխանական տաճարի բագինները ճշմարտության զոհասեղանի մոտ որքան էլ կոկորդ պատռեն, որ բոլոր բնագավառներում թվերի աճ կա, իրականում նրանց ծնծղաշեփոր բրգաձեւ թվերը դագաղ են մտնում: Բազմանիշ թվերի անկումը պարզ երեւում է կրթության ոլորտում: Ամայացվում է դպրոցը՝ անցած տարվա համեմատ 1/4 պակասել է շրջանավարտների թիվը: Օրեցօր դատարկվող երկրում դատարկվում են դասարանները: Խիստ պակասել է առաջին դասարան ընդունվողների թիվը: Որպեսզի նվազող դասարանների թիվը այդքան ցցուն չերեւա, ԿԳ նախարարության կողմից ընդհատակյա ցուցում է իջեցվել մանկապարտեզների վարիչներին, որ 6 տարեկան երեխաներին մանկապարտեզներից հանեն, ուղարկեն դպրոց: 
Գյումրիում մանկապարտեզ հաճախող նույնիսկ 6 տարին դեռ չբոլորած երեխաների ծնողներին ստիպում են, որ փոքրիկները դպրոց գնան:
Անշրջահայաց, անօրեն այս հրահանգով խաթարվում է ոչ միայն ծնողների, այլեւ փոքրերի հոգեաշխարհը. վնասվում է մի սերնդի ապագա: Մեծացող գործազրկությունը դպրոցից տեղափոխվում է նաեւ մանկապարտեզ:
Ինչ անօրեն ցուցում վերեւից տրվում է, ներքեւում վերցնում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել