
«Ինչի՞, պարզ չի՞ արմավիրցիների հարցը ոնց է լուծվելու. իհարկե մանր բիզնեսի նորանոր «նպատակաուղղված» տուգանքների հաշվին» (կարծիք, որը հնչեցնում են քաղաքացիները):
«Ռ-Էվոլյուշիոն» հեղինակային հաղորդման ժամանակ հաղորդավարը հարց տվեց վարչապետին, թե ինչպիսի ճանապարհներով է հայթաթվելու մոտ 50 մլն դոլար արժեք ունեցող կարկուտի պատճառած վնասը, և հենց այդտեղ հաղորդավարը ավելացրեց, որ եթե այս գումարի հայթաթման ճանապարհի հույսը պ-ն վարչապետ, Դուք կապում եք ձեռնակատերերի նվիրատվության հետ, ապա հետաքրքիր է, ինչպե՞ս եք պատրաստվում գազի գինը փոխհատուցեք 30 տոկոսով, այդ գումարնե՞րն էլ եք հայթաթելու ձեռնակատերերից: Դե բնական է, որ Տիգրան Սարգսյանը, ինչպես միշտ շրջանցելով ուղիղ պատասխան տալը, սկսեց ներկայացնել իր տեսլականը: Չէի ցանկանա այստեղ կանգ առնել նրա պատասխանի վրա, քանզի ոչ մի որոշակի բան նա չասաց: Պատասխանից միայն մի բան կարելի էր հստակ հասկանալ, որ այդ 30 տոկոսը, գազի թանկացման փոխհատուցումը դեռ պարզ չի ինչ զոհաբերությունների հաշվին է լինելու. ինչպես նա էր ասում, դեռ բանակցում ենք ռուսական կողմի հետ, և այդ պատասխանի ընթացքում նա այնքան «կարող ա»-ներ հնչեցրեց, որ նորից պարզ չդարձավ, թե մեզ իրականում ինչ է սպասվում:
Հ.Գ Ինչ վերաբերում է կարկուտի 50 մլն դոլարին, ես մեծ մտավախություն ունեմ, որ այդ գումարը ժողովրդական լեզվով ասած հայթաթվելու է լոկ մանր բիզնեսի նորանոր տուգանքների հաշվին:
Տ. Սարգսյանը անձամբ հիշեցնում Է Իվան Սուսանինին. նա մեզ տանում է դեպի մութ անտառ: