Իհարկե, ես գրելով այս հոդվածը լավ հասկանում եմ, որ այսօրվա Հայաստանում խոսել այսպիսի բարձր գաղափարների մասին ավելորդ է, քանզի մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ոնց են 15-16 տարեկան աղջնակները ապրուստի ակնկալիքով դուրս եկել փողոցներ և տենչում են սպասարկել օտարերկրացիներին, որպեսզի նրանց տված գումարներով հոգան իրենց մինիմալ կարիքները, բայց այնուամենայնիվ այս թեման արժանի է ձեր ուշադրությանը: Եվ այսպես, հարգելի ընթերցող, մի հատ ուշադիր նայեք, թե ինչ է գրված այս նկարում: Սա Սովետական միության մտածելակերպի առանցքային դրույթներից է: Ուշադրություն դարձրեք բրոշյուրի համարի տարեթվի վրա՝ 1924 թվական: Ինտիմ կյանքին վերաբերող այս 12 «պատվիրանները» հենց այնպես չէին վերցված, սա հեղինակի մտահղացումը չէր, սա լուրջ կոնցեպցիա էր առաջ քաշած այն ժամանակվա միակ կուսակցության՝ կոմունիստական կուսակցության կողմից: Այս ուժի կողմից վերահսկվում էր ամեն ինչ՝ սկսած պարտադիր աշխատանքի տեղավորվելու պահանջից (ի դեպ, աշխատանքի պակասության չկար, և եթե դու չէիր գտնում հարմար աշխատանք, պետությունը ինքն էր դա անում քեզ համար) մինչև ինտիմ կյանքին միջամտելը: Այս տողերս կարդացողներից շատերը, նամանավանդ նոր սերնդի ներկայացուցիչները կսկսեն ծիծաղել` «թե սա ի՞նչ բան է, ի՞նչ գործ ունի պետությունը մեր ինտիմ կյանքի հետ», սակայն այստեղ ամեն ինչ այդքան միանշանակ չէ, ինչքան իրենց կթվա առաջին հայացքից: Եկեք փորձենք, միասին վերլուծելով, այս 12 կետերից մի քանիսը հասկանալ, ճիշտ էին արդյոք մտածում մեր պապերը, երբ միջամտում էին....: Եվ այսպես`
1. Не должно быть слишком раннего развития половой жизни в среде пролетариата-первая половая заповедь революционного рабочего класса- Ըստ իս, այս առաջին կետը շատ համաշունչ է մեր հայկական մենթալիտետի հետ, և այստեղ բացի դրականից ես ոչ մի բացասական էլեմենտ չեմ տեսնում:
2. Необходимо половое воздержание до брака, а брак лишь в состоянии полной социальной и биологической зрелости (т. е. 20-25 лет) - вторая половая заповедь пролетариата-Ճիշտն ասած այստեղ նույնպես ժողովրդական լեզվով ասած կպնելու տեղ չկա, իհարկե տարիքային ցենզը մի քիչ ուռճացված է, իսկ մնացածը դա լրիվ ներդաշնակ է մարդու ֆիզիկական զարգացման գործընթացին:
3. Половая связь-лишь как конечное завершение глубокой всесторонней симпатии и привязанности к объекту половой любви-այստեղ մեծ քննարկումներ կարելի է ծավալել, քանզի սերիալների ոգով դաստիարակված շատ երիտասարդների մոտ սա շատ օտար էլեմենտներ կպարունակի, սակայն եթե նայենք ողջամտության տեսանկյունից, այս կետը նույնպես գրված է շատ տրամաբանական հենքի վրա:
6. Не надо часто менять половой объект. Поменьше полового разнообразия.-6-րդ կետը նույնպես անհասկանալի կարող է թվալ սերիալների սիրահարներին, բայց, որ այնտեղ նույնպես կա տրամաբանություն, դա անժխտելի է:
7. При всяком половом акте всегда надо помнить о возможности зарождения ребенка и вообще помнить о потомстве- Ըստ իս, սա ամենակարևոր դրույթներից մեկն է, քանզի այն, ինչի ականատեսն ենք (երբ հազարավոր երեխաներ շպրտված են մանկատներում) այդ կետին հավատարիմ չլինելու արդյունքն է:
Հարգելի ընթերցող, այն, որ մենք դեմոկրատացման ուղին ենք բռնել, դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է լինի բարձիթողի վիճակում, պետությունը համակարգող մարմինն է, և յուրաքանչյուր դժբախտություն, որը հետևանքն է անկանոնակարգված հարաբերությունների, վերջում շատ թանկ է նստում պետության վրա: Մատաղ սերունդը տնտեսական առումով ոչ մի աջակցություն չի ստանում պետությունից, երիտասարդների վաղվա օրը վտանգված է: Պետությունը գոնե կարող է չէ՞ այս հարթության մեջ դպրոցներից սկսած դաստիարակչական աշխատանքներ տանել, գոնե այստեղ՝ այս հարթության մեջ, մեր մատաղ սերունդը չկատարի ճակատագրական սխալներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել