95 տարի առաջ Ռուսաստանի հեղափոխության արդյունքում ռուսական զորքի կազմաքանդման արդյունքում Թուրքական ճակատը պահող տեղի բնակչությունը կանգնեց թուրքական զորքի դեմն առնելու անրաժեշտության առաջ: Կովկասյան թաթարները՝ ապագայի ադրբեջանցիները, հրաժարվեցին պատերազմել թուրքերի դեմ, ու շփման գիծը մնացին պահելու հայերն ու վրացիները:
Ու հենց այստեղ վրացիները լքեցին պատերազմի թաթերաբեմը, ընդունեցին գերմանական պրոտեկտորատը ու հռչակեցին անկախություն:
Թուրքական հզորագույն բանակի դեմ մնացին հայերը մեն-մենակ, ովքեր այդ օրերին շարունակում էին մարտնչել Արմավիր-Ապարան-Վանաձոր շրջաններում, ու ում հաջողվեց որոշ չափով հետ շպրտել թուրքական բանակը՝ Սարդարապատի հաղթանակի արդյունքում:
Շնորհավոր Վրաստանի առաջին հանրապետության օրը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10151659454839273
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել