Տիգրան Սարգսյանի այն կոչին, որ ընդդիմությունը պետք է ծրագրեր ներկայացնի, և դրանով նրանք կօգնեն մեզ բոլորիս, ընդդիմությանը լուրջ քայլերի առաջ են կանգնեցնում: Միակ կառույցը, որը ի վիճակի է պետական մասշտաբի, կամ տվյալ ոլորտի համար, կամ հենց կոնկրետ վիճակի համար ծրագրեր ներկայացնել անգամ թերություններով, դա իշխանության ենթակայությամբ առկա ինստիտուցիոնալ կառույցներն են: Իր սեփական ծրագրերը մրցունակ մակարդակի վրա ունենալու համար ընդդիմությունը պետք է ստեղծի իր համար աշխատող սեփական լաբորատորիան՝ ինստիտուցիոնալ կառույցները, որոնք կուսակցական գրասենյակներում կազմված ծրագրերից կտարբերվեն իրենց բազմակողմանի գիտական ուսումնասիրությամբ: Դրանք կարող են լինել հասարակական-քաղաքական կառույցների տեսքով, որոնք պետք է ունակ լինեն զբաղվել լուրջ գիտական գործունեությամբ: Ակնհայտ է, որ քաղաքական կուսակցությունները չունեն նման կառույցներ, հաջողության դեպքում կարող են ունենալ որոշակի իրականացված ծրագրեր: Ֆինանսական և ընդհանրապես ռեսուրսների տրամադրումը այս ուղղությամբ ամենայն հավանականությամբ ձգտում է զրոյի:
Օգուտները այս երևույթից հետևյալը կարող են լինել
1. Թափանցիկություն – սեփական հետազոտական կազմակերպության գործունեությունը ենթադրում է օգտվել կառավարող համակարգի տրամադրած տեղեկություններից, որը իր հերթին պետական կառավարման համակարգին կստիպի աշխատել ավելի մաքուր և բաց, քանի որ կառավարման ապարատը պետք է տրամադրի բազմակողմանի ինֆորմացիա և ժամանակին: Սրա առկայությունը կապահովի նաև հասարակական ավելի լայն քննարկման հնարավորություն շատ ավելի հարցերի շուրջ:
2. Հեղինակության բարձրացում –կատարված աշխատանքը կերաշխավորի երախտիքի ձևավորումը հանրության մեջ, քանի որ հարգանքը երախտիքի գնահատականն է: 
3. Աշխատատեղերի ստեղծում – ինքնին դրական երևույթ է, և հենց ուսանողության, երիտասարդության շրջանակներից պետք է սկսել, քանի որ նրանք են նոր եկող սերունդը: Սրանով նաև կրթական համակարգի ավելի կայացմանը կնպաստվի:
4. Հասարակության մեջ սեփականի (թե դիմություն, թե ընդդիմություն) հանդեպ վստահության ստեղծում – վերցնենք օրինակ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ 40% ձայների պահը: Շատերը նրան բնութագրում են ազնիվ, պարկեշտ մարդ, բայց ոչ մարդու, ով ի վիճակի է երկիր, կառույց, մարդ ղեկավարել: Հետևաբար հավաքված ձայների մի զգալի մասը իշխանություններից հիասթափված լինելու հետևանք է: Ուղղակի կբացառվի այդ ընկճախտը, իսկ դրանից օգուտը կլինի հենց ընդդիմությանը:
5. Այլընտրանք – կառավարական ծրագրերին կարող են փոխարինվել կամ էական լրացումներ արվեն նրանց մեջ: Սա շատ կարևոր է, քանի որ ապահովվում է քաղաքական երկխոսության համենայն դեպս առողջ քննադատության մասը:
Սակայն մեր ընդդիմությունը մինչ այժմ նախընտրում է տասնյակ հազարավոր դոլարներ մեկ օրում ասենք Թաթա Սիմոնյանի համերգին ծախսել, որը ասենք կարելի էր ուղղել մի շարք հարցերի լուծմանը: Իսկ եթե նրանց հարցնես, կասեն՝ բա իշխանությունները ի՞նչ են անում: Իշխանությունը չէ, որ պետք է ապահովի ընդդիմության մտածելակերպը, մաքրությունը, հեղինակությունը, այլ դուք: Սրանով դուք ցույց կտաք, որ առաջին հերթին թիմ ունեք, որ այդ թիմը ի վիճակի է կառավարել և ավելի լավն է: Նոր այդ դեպքում ժողովուրդը կգա ձեր հետևից և պետք չի լինի միտինգների ժամանակ այսպես ասած կրիտիկական զանգված հավաքել: Դրանով դուք եք և ոչ իշխանությունը, որ քաղաքական պայքարի մակարդակը բարձրացնում եք: Սա ձեր կոնսոլիդացիայի ճանապարհն է:
Ամենայն հարգանքով
Հետգրություն
Կամ գոնե ձեր ֆինանսական կարողությունները ի ճիգ դրեք «Հայկական հարցի» ձևավորման, նրա իրավական փաստերի հավաքագրման, պատմական զարգացումների կոնտեքստում հայկական վեկտորի ձևավորման մեջ: Ի վերջո թե՛ Ցեղասպանության հարցը, թե՛ Արցախի անկախության ճանաչման հարցը, թե՛ մեր հայկական տարածքների վերադարձման հարցը մեր առօրյա կենցաղից ավելի կենսական հարցեր են: Կայացեք ձեր երախտիքով, և ես իմ ձայնը կտամ ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել