Նախագահի ընտրությունից առաջ Ադրբեջանում սկսվել է երիտասարդների որս:
Բաքվում անցկացված Եվրատեսիլ 2012-ից հետո և մինչև Ադրբեջանում հոկտեմբերին անցկացվելիք նախագահի ընտրության միջև ընկած ժամանակահատվածում այս երկրում տեղի են ունեցել քաղաքական ու սոցիալական լուրջ ու վտանգավոր խմորումներ, որոնք, բնականաբար, դուրս չեն եկել Ադրբեջանի սահմաններից: Չհրապարակման ենթակա ադրբեջանական իրադարձությունների զարգացումների հետքերով գնացել է գերմանական Der Spiegel ամսագիրը, որն աջակցության նպատակով դիմել է ադրեբեջանական ընդդիմությանն ու ակտիվիստներին:
Նախագահի ընտրությունից առաջ Ադրբեջանում սկսվել է երիտասարդների որս: Ճնշման էին ենթարկվում լրագրողներ, քաղաքական գործիչներ ու բոլոր այն մարդիկ, որոնց գաղափարախոսությունն ու մտածելակերպը տարբերվում էր Ադրբեջանում ընդունված ու դարեր շարունակվող ադրբեջանական չափանիշային արժեքներից: Ադրբեջանի բանտերում պահվում են ժողովրդավարություն հաստատելու գաղափարախոսությամբ տարված բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ճաղերի հետևում հայտնվել են միակ հոդվածի համաձայն` թմրանյութերի պահպանման մեղադրանքով:
Շատ ընդդիմադիր ակտիվիստների հավաստմամբ`նախագահ Իլհամ Ալիևը երկիրը տանում է դեպի միջնադար, ի դեպ, դա արվում է արևմտյան կազմակերպությունների համաձայնությամբ: Բաքվում անցկացված Եվրատեսիլն Ադրբեջանում բավականին բան է փոխել. հասարակությունը սկսել է հարցեր տալ, ավելացել են կառավարության գործունեությունները քննադատող բողոքի ցույցերը, մարդիկ սկսել են ընդվզել, ինչը «դամոկլյան սրի» նման կախվել է ադրբեջանական իշխանությունների գլխին:
Գլուխը կորցրած ադրբեջանական կառավարությունը ճնշումների, ձերբակալություններից, արտաքսումներից ու հարձակումներից բացի վարչական տույժի է ենթարկում Ադրբեջանի ընդդիմադիր մամուլը: Ցույցերին մասնակցելու դիմաց օրենքով սահմանված տուգանքը կազմում է 2 հազար եվրո: Բողոքի գործողություններն արգելված են ոչ միայն փողոցում: Վերհսկվում են նույնիսկ իշխանությունների ընդդիմադիրների մասնավոր հանդիպումները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.mutafyan/posts/370177456420052
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել