Երբ խոսում են Հայաստանի դիմադիր և ընդդիմադիր մտավորականների մասին, հիշում եմ մի պատմություն ոչ վաղ անցյալից: 20-րդ դարի 30-ականներին Գերմանիայում ապրում էին երկու խոշորագույն փիլիսոփա - Մարտին Հայդեգերը և Կարլ Յասպերսը: Հայդեգերը խիստ զգուշավոր էր, իշխանամետ և պատվավոր ազգային,մինչդեռ Յասպերսը, որը փիլիսոփա լինելուն զուգահեռ նաև աշխարհահռչակ հոգեբույժ էր, տանել չէր կարողանում նացիոնալ-սոցիալիստներին: Գերմանացիները Հայդեգերին հռչակեցին բոլոր ժամանակների մեծագույն իմաստուն և դարձրին Բեռլինի համալսարանի ռեկտոր, իսկ Յասպերսի առջև փակեցին բոլոր համալսարանների դռները, գրեթե դատապարտելով տնային կալանքի ( մանավանդ, որ կնոջ տատը ծագումով հրեա էր - այսօրվա տերմինով - հայաստանցի ): Երբ 1945-ի ամռանը ,,գերմանական բացարձակ ոգին,, արդեն հողին էր հավասարեցվել և մարդիկ հուսահատությունից ու ամոթից ինքնասպան էին լինում, Յասպերսը գրեց ,,Մեղքի հարցը,, նշանավոր աշխատությունը, ուր կոչ էր անում գերմանացիներին չընկճվել, այլ ապրել լավագույն ապագայի հույսով: Իսկ Մարտին Հայդեգերը գրեց ,, Իմ կյանքի ամոթալի շրջանը,, վերնագրով մեղայագիրը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել