Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Գերմանիայի նորընծա չեմպիոն Մյունխենի «Բավարիան» մրցում է Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսը հարուստ էր գոլային պահերով, բայց ավարտվեց 0:0 հաշվով: Խաղն ավելի վստահ սկսեցին դորտմունդցիները, որոնք սկզբնամասում մի քանի վտանգավոր հարված կատարեցին «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի պաշտպանած դարպասին: Մյունխենցիները բավական ուշ ուշքի եկան, բայց առաջին խաղակեսում մի քանի անգամ անհանգստացրին «Բորուսիայի» դարպասապահ Ռոման Վայդենֆեյլերին: Հատկապես վտանգավոր էին ստացվում «Բավարիայի» իրացրած անկյունային հարվածները: Մեկնարկային 45 րոպեներին 2 թիմերի դարպասապահներն էլ հիանալի խաղացին՝ մի քանի անգամ իրենց թիմերին փրկելով վերահաս գոլերից: «Բավարիայի» հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը 2 անգամ մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն չկարողացավ առաջ մղել իր թիմին: Ընդմիջում է:
Չեմպիոնների լիգա, եզրափակիչ, առաջին խաղակես
«Բորուսիա» (Դորտմունդ) - «Բավարիա» (Մյունխեն)՝ 0:0
Մեկնարկային կազմերը.
«Բորուսիա» (4-2-3-1). Ռոման Վայդենֆեյլեր, Լուկաշ Պիշչեկ, Նեւեն Սուբոտիչ, Մատս Հումելս, Մարսել Շմելցեր, Իլկայ Գյունդոգան, Սվեն Բենդեր, Յակուբ Բլաշչիկովսկի, Կեւին Գրոսկրոյց, Մարկո Ռոյս, Ռոբերտ Լեւանդովսկի:
«Բավարիա» (4-2-3-1). Մանուել Նոյեր, Ֆիլիպ Լամ, Ժերոմ Բոատենգ, Դանթե, Դավիդ Ալաբա, Խավի Մարտինես, Բաստիան Շվայնշտայգեր, Արյեն Ռոբեն, Թոմաս Մյուլեր, Ֆրանկ Ռիբերի, Մարիո Մանջուկիչ:
Նյութի աղբյուրը