Այսօր, «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսին Այլընտրանքային ծառայության մասին օրենքի վերաբերյալ բարձրաձայնեցի հետևյալը, ինչն ուղղակի հիմնվում է Հայ Եկեղեցու զավակներից եկով դժգոհության վրա: Հայ Առաքելական Եկեղեցու զավակները անխտիր և անտրտունջ ծառայում են՝ իրենց կյանքի գնով պաշտպանելով մեր երկիրը և պահպանելով խաղաղությունը, որից օգտվում են տարբեր կրոնական կազմակերպությունների հետևորդները՝ խուսափելով զինվորական ծառայությունից, վայելելով այդքան թանկ գնով ձեռք բերվող խաղաղությունը: Եվ այդքանից հետո դեռ դժգոհում են իրենց իրավունքների պաշտպանությունից: Ավելին՝ մեր պետությունից Եվրոպական դատարանի միջոցով պահանջում են իրենց վճարել տույժեր ու տուգանքներ: Անկեղծ ասած ես, իբրև ՀՀ քաղաքացի և հարկատու, դեմ եմ, որ այն գումարը, որն իբրև հարկ ես տալիս եմ Հայրենիքիս բարօրության համար, տրվի իրենց իբրև հատուցում զին. ծառայությունից խուսափելու համար ՀՀ օրենքով պատիժ կրելու դիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել