Քիչ առաջ տրանսպորտի մեջ մի աղջիկ անհանգիստ դեմքի արտահատությամբ գումար էր փնտրում պայուսակում: Նրա հետևում նստած մի տարեց և համեստ հագնված կին քաշեց աղջկա թևից ու նրան պարզեց մինչ այդ իր ձեռքում բռնած 100 դրամանոցը, ասելով. "Էս փողը վերցրու ազիզ ջան ու հանգիստ իջի, բոլորի հետ էլ պատահում է": Աղջիկը շնորհակալություն հայտնեց ու ասեց, որ իր մոտ գումար կա, ուղղակի մանր էր ման գալիս, ապա հանեց 1000 դրամանոց թղթադրամ, կանգառում վճարեց ու իջավ: Տեղի ունեցածը նկատեցին բոլորը: Ես որոշեցի իջնելուց վճարել այդ տարեց կնոջ փոխարեն ու նրան ասել, որ ստացած է ու կարող է իջնել:
Մի քանի կանգառ հետո մի տղա իջնելուց պտտվեց դեպի տարեց կինն ու ասեց. "Ձերը ստացածա մայրիկ ջան, կիջնեք": Տարեց կինը շփոթվեց մի փոքր, հետո ասեց. "Ապրես տղա ջան": Երթուղայինի ուղևորների դեմքին ժպիտ հայտնվեց: Ես էլ էի ժպտում:
Լավ օրինակը` վատի պես, խիստ վարակիչ է ...
P.S. Հայերը լավ ժողովուրդ են
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել