Զարմանում եմ, երբ մարդիկ ընդվզում են ռուսական գազի թանկացման դեմ...Ռուսաստանից պահանջել հատուկ պայմաններով գազ - նշանակում է ընդունել այդ երկրի գաղութ լինելը...Այլապես ինչու պետք է նրանք մեզ շուկայականից էժան գազ տան? Հանուն ինչի? Հանուն այն բանի, որ այստեղ ռազմաբազա ունեն? Կներեք, բայց այդ բազան ավելի շատ մեզ է պետք, քան իրենց...Վաղուց ժամանակն է հասկանալու, որ մենք պետք առաջնորդվենք առողջ դատողությամբ, այլ ոչ թե սին պատրանքներով...Մենք մեր գոյատևության ու զարգացման ռազմավարությունը պետք է կառուցենք քաղաքական, տնտեսական և աշխարհագրական ելակտեային կայուն իրողություններով, օրինակ` փակ սահման թուրքերի և ազերիների հետ, միջազգային շուկայական գին գազի, բենզին, ատոմային վառելիքի դիմաց, երկարատև չլուծվող հակամարտություն ազերիների հետ, ամեն վայրկյան պատերազմի պատրաստ լինելու կարողություն և այլն... Ուստի հարցերին պետք է նայել այլ կերպ` ոչ թե պայքարել իրողությունների դեմ, այլ գտնել այդ իրողություններին դիմակայելու լուծումները: Օրինակ` գազի արտոնյալ գին պահանջելու փոխարեն մտածել տնտեսությունը զարգացնելու և մարդկանց աշխատավարձները բարձրացնելու մասին, որի դեպքում գազի գնի ավելացումն այդքան ցավալի չի լինի մեզ համար...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=618379028173800&set=a.160947267250314.38650.100000051255967&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել