Քըրքորյանը վերջապես խոսեց. 

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, TMZ

Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը վերջապես անձամբ պատասխանեց իր շուրջն աղմուկ առաջացրած հարցերին՝ նախկին կնոջը բնորոշելով որպես սովորական ստախոս և անկուշտ մարդ։

 

96-ամյա Քըրքորյանի նախկին կինը՝ Լայզա Բոնդերը, վերջերս դատարան է դիմել և պնդել, թե Քըրքորյանի ընկերության մյուս բաժնետերերը նրան պատանդ են առել և թույլ չեն տալիս շփվել մասնավորապես իր 15-ամյա դստեր հետ։ Նա դատարանից պահանջել է վերականգնել հոր և դստեր շփումները, իրեն Քըրքորյանի խնամակալը ճանաչել։ 

Դատական այս հայցի առիթով Քըրքորյանն ասել է. «Միակ մարդը, որի համար Լայզա Բոնդերը երբևէ հոգ է տարել և խնամել է, Լայզա Բոնդերն է»։ Հիշեցրել է, որ նրա ստախոս լինելը դեռ տարիներ առաջ է ապացուցվել, երբ պնդում էր, թե Կիրան Քըրքորյանի երեխան է, մինչև ԴՆԹ-ի հետազոտությունը հերքեց այդ փաստը։

Չնայած Քըրքորյանը Կիրայի կենսաբանական հայրը չէ, բայց աղջկա խնամքի համար ալիմենտ և այլ մեծ գումարներ է վճարել։ Սակայն, նրա խոսքով, Լայզայի ագահությունը դրանից ոչ մի կերպ չի հագեցել։ Քըրքը համաձայնել էր ամսական 50 հազար դոլարի ալիմենտ վճարել, Լայզան 100 հազար էր պնդել։ Երբ Քըրքը համաձայնել էր 100 հազարին և միանվագ 10 միլիոն էլ փոխանցել, որպեսզի իրեն հանգիստ թողնի, Լայզան ամսական 500 հազար դոլարի ալիմենտ էր պահանջել։

Քըրքորյանի կարծիքով, այժմ էլ Լայզան խնամակալության հարց է բարձրացնում, քանի որ այդկերպ իրենից ավելի ու ավելի շատ գումար կարող է կորզել։

Նյութի աղբյուրը

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել