Եթե իշխանափոխությունից հետո այսօրվա իշխանավորների նկատմամբ վարվեն ճիշտ այնպես, ինչպես այսօր իրենք վարվում են շարքային քաղաքացիների հետ, ապա առաջինները համատիեզերական աղմուկ կբարձրացնեն: Բայց որ «ապահովի» թիզը իբրև թե բռնած երկրում կարող են հոգեբուժարան տանել մեկին (ՀԺ), ով իրենց ինչ-ինչ հարցում խանգարում է (հենց «Կովկասի գերուհու» նման), այն էլ՝ ինչ-որ մեկի դիմումի հիման վրա, իսկ մնացած դերակատարներն էլ վախենան դրա դեմ բողոքելուց, ապա սա արդեն ոչ թե պետություն է և կամ հասարակություն, այլ… Չէ, ավելի լավ է ոչինչ չասեմ, հատկապես որ դա առաջին նման դեպքը չէ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել