Ճիշտն ասած՝ զազրելի է այն պոպուլիզմի ալիքը, որ բարձրացավ ԱԺ-ում ու գյուղնախարարությունում՝ կարկտից տուժած արմավիրցիներին օգնելու հարցում...
Միանգամից հայտնվեցին բազմաթիվ պատգամավորներ, ովքեր պատրաստակամություն հայտնեցին իրենց մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել հատուկ հաշվին: Եղան նաև այնպիսինները, ովքեր նման հայտարարություններ արեցին միայն լրագրողների քչփորելուց հետո, իսկ ամենատհաճը, որ գտնվեցին ոմանք, ով իրենց դրեցին էդ աշխատավարձի հույսով մնացածի տեղ: Ասել է թե, մենք մենակ աշխատավարձի հույսին են, կողքից բիզնես չունենք, դրա համար կփոխանցենք, բայց մենակ ինչ-որ տոկոսը...
Հռետորական հարց է տվել «Առավոտ»-ը, թե այն պատգամավորները, ովքեր իրենց հայտագրերում միակ եկամտի աղբյուր նշում են իրենց աշխատավարձը, ինչպե՞ս են իրենց տունը պահելու, եթե մեկ ամսվա գումարը փոխանցեն արմավիրցիներին օգնելու համար...
Ժողովուրդ ջան, դե եկեք շարունակենք սարկազմը. եթե հանկարծ ձեր դուռը թակեն և բացելով տեսնեք, որ սովալլուկ պատգամավոր է, ով ձեզանից մի հազար դրամ փող է ուզում, որ կարողանա գործի գնա՝ մինչև մյուս աշխատավարձը, մի ափսոսացեք և օգնեք նրան, չէ՞ որ նա այդքան բարի գործ է արել. ժողովրդին չքավորության հասցնող օրենքներ ընդունելուց, թալանելուց ու գռփելուց զատ արմավիրցիներին է փոխանցել իր մեկ ամսվա զուգարանի թղթի փողը՝ չմոռանալով հնարավորինս բարձրաձայնել այդ փաստը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/310702379063533?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել