Քանի որ անընդհատ քննադատվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործունեությունը, ես ուղղակի փորձեցի ուսումնասիրել, թե որքա՞ն հարկ է նա վճարում պետական բյուջե: Փաստացի Սամվել Ալեքսանյանն ամեն օր պետական բյուջե է վճարում 47.745.217 դրամ կամ 115.048 դոլար հարկ: Սա նշանակում է, որ նա տարեկան պետական բյուջե է վճարում 17.427.004.2 դրամ, այսինքն՝ մոտավորապես 47 միլիոն դոլար:
Սրանից հետևություն, որ մեկ գործարարը ընդամենը 20 տարի առաջ ոչինչ չունենալու պարագայում կարողացել է ձևավորել բիզնես համակարգ, որն այսօր յուրաքանչյուր օր պետական բյուջե է վճարում 100 հազար դոլարից ավել գումար, հետևաբար նրա վճարած գումարներից են աշխատավարձ ստանում պետական պաշտոնյանները, նրա գումարներով է սնուցվում հայկական բանակը և նրա ստեղծած աշխատատեղերով են աշխատում հազարավոր ընտանիքներ: Այստեղ հարց է առաջանում` մենք պետք է քննադատե՞նք և վարկաբեկե՞նք նման մարդուն, թե՞ պետք է պետությունից պահանջենք, որպեսզի նա ավելի խստացնի օրենքները և հետևողական լինի, որպեսզի նման մարդիկ դարձյալ շարունակեն աշխատել հսկայական փողեր և պետությանը վճարեն նմանատիպ գումարներ, բայց չկարողանան անորակ ապրանք տալ և խաբել պետությանն ու քաղաքացուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել